Հեզբnլլահը հայտարարել է մեկ օրվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացված գրեթե 100 hարձակման մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հեզբոլլահի ջոկատները հայտարարել են գրեթե հարյուր հարձակման՝ մեկ օրվա ընթացքում իրականացված զինված գործողությունների ռեկորդային թվի մասին՝ ընդդեմ իսրայելացի զինվորների և հրեական պետության ռազմական օբյեկտների: Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անցած օրվա ընթացքում Հեզբոլլահի կողմնակիցները 96 անգամ հարձակվել են իսրայելցի զինվորականների դիրքերի և Իսրայելի բանակի օբյեկտների վրա»,- նշվում է հայտարարության մեջ:
Դրանց կեսն իրականացվել է Լիբանանի տարածքում, իսկ ռազմական գործողությունների մյուս կեսն ուղղված է եղել Իսրայելի տարածքի դեմ: Ընդ որում, ինչպես պնդում է կազմակերպությունը, Հեզբոլլահի կողմնակիցների հարձակումների խորությունը հասել է մինչև 120 կմ-ի:
Հետևեք մեզ՝ այստեղ