Ռուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Երկրաշարժ է տեղի ունեցել Մեծ դժբшխտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը hրդեհվել և ամբողջությամբ шյրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Վթար․ գազ չի լինի Վիճաբանություն՝ Գեղարքունիքում, բժիշկները պայքարում են գարեջրատանը վնաuվածք uտացած 21-ամյա երիտասարդի կյանքի համար Թաց ձյուն, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել Կարապետյան

Մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։
Ցավալի է, թե ինչպես է երկրի գլխին ժամանակավորապես կանգնած մեկը վախ և պառակտում սերմանում՝ իշխանությունը պահելու նպատակով։
 
Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից և վախի մթնոլորտից։
Ես ձեզ խոստանում եմ, որ որպես վարչապետ՝ կմիավորեմ երկիրը և այն կդարձնեմ ուժեղ՝ ուժեղ տնտեսությամբ և ուժեղ խաղաղությամբ։
 
Խոստումն է, որ ինձ հետ՝ որպես վարչապետ, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Մենք կանենք ավելին. մենք կսահմանենք ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծենք նոր աշխատատեղեր մարդկանց համար և կբարելավենք կյանքի որակը։ Մենք կունենանք ավելի ուժեղ դիվանագիտություն և ավելի ուժեղ պաշտպանություն, որոնք կերաշխավորեն խաղաղությունը՝ գործով, ոչ թե խոսքով։
 
Ինչ վերաբերում է երկարատև խաղաղության հասնելու հարցին՝
1. Երկրի հեռացող իշխանությունը խոստացավ խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, որոնցում պարտվեց։ Ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց, այդքան ձախողումներից հետո։
2. Երկրի հեռացող ղեկավարությունը պառակտում է մեր ազգը և խոսքի պատերազմ է վարում իր ժողովրդի դեմ։ Եթե նրանք երկրի ներսում հակամարտություն են բերում, ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց Հայաստանի անվտանգությունը պահելու հարցում։
 
3. Հայաստանն այսօր ունի ժամանակավոր խաղաղություն։ Այն ժամանակավոր է, որովհետև դա թույլ խաղաղություն է՝ առանց մի քանի երաշխավորների, թույլ սահմաններով և թույլ պաշտպանությամբ։
Որպես վարչապետ՝ ես կապահովեմ ուժեղ և երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորների, ուժեղ պաշտպանության վրա` ուժեղ սահմաններով եւ 10,000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով և արդիականացված, պրոֆեսիոնալ վերազինված բանակով։
 
Ուժեղ խաղաղությունը հիմնված է նաև ուժեղ տնտեսության վրա՝ նոր գործարաններով, 300.000 նոր աշխատատեղերով և բիզնեսի ու գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն ուժեղացնում է դիվանագիտությունը և պաշտպանությունը։
Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե դա անհնար է, և որ խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է և մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Նրանք փորձում են մեզ հավաստիացնել, որ, եթե հրաժարվենք մեր հայկական խորհրդանիշներից, մեր օրինական շահերից, ապա կունենանք խաղաղություն։ Սա մեծ սուտ է։
 
Մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհն ասում էր․«Վախկոտ լինել, վախկոտ մնալ և միաժամանակ երազել անկախ հայրենիքի մասին՝ մի՞թե դա ծիծաղելի չէ։ Մի՞թե ծիծաղելի չէ ոչխար լինել և գայլից բողոքել։ Դարձար ոչխար՝ մի՛ զարմացիր գայլի գալստից։ Խաղաղությունն ու անկախությունը պատկանում են քաջերին, որովհետև քաջերն են քայլում Աստծո ճանապարհով»։ Այս խոսքերը հայերն իրենց սրտում են պահում։ Ցավալի է տեսնել, որ իշխանությունը գործում է Գարեգին Նժդեհի այս խոսքերին հակառակ։ Նրանք երեք անգամ կորցրել են խաղաղությունը և մինչ օրս չեն ցանկանում դասեր քաղել իրենց սխալներից։
 
Ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ չվախենալ։ Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով։
 
Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով։

ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԻ՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԻրանն հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել ԱվիվըԱսիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղումՌուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին Բանակում uպանություններն ու մաhերը շարունակվում են, չնայած Պապիկյանն ասում է՝ նման դեպքեր չենք ունենում Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Որոնք են 2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումԻնչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԻրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՀայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԵրկրաշարժ է տեղի ունեցել «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը Մեծ դժբшխտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը hրդեհվել և ամբողջությամբ шյրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹՓաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Վթար․ գազ չի լինի Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ ՔոչարյանՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Վիճաբանություն՝ Գեղարքունիքում, բժիշկները պայքարում են գարեջրատանը վնաuվածք uտացած 21-ամյա երիտասարդի կյանքի համարԹաց ձյուն, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի 2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են Այս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ ԱԱ-2026. ևս երկու հավաքական պայքարը կշարունակի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակչում Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը
Ամենադիտված