67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին


Քչերն են հասկանում, թե իրականում ինչ հսկայական վտանգի մենք բախվեցինք ապրիլի 2-ին

Blog

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Առանց համազգային ու համապետական մոբիլիզացիայի, մենք պարտված ենք։ Սա մեր Հայրենական պատերազմն է։ Հենց «է», այլ ոչ թե «Էր», իսկ հայրենական պատերազմները կես ուժով չեն վարում ու միևնույն ժամանակ, հայրենական պատերազմները կիսատ չեն թողնում։ Դրանք վաղ թե ուշ ավարտվում են կամ լիակատար պարտությամբ, կամ էլ ամբողջական հաղթանակով։

Յոթ տասնամյակ առաջ, գերմանացիները ավելի քիչ չէին սիրում իրենց հայրենիքը, քան մենք։ Գերամանցիք ավելի վատ չէին կռվում, քան մենք։ Գերամանցիք ավելի վատ չէին զինված քան մենք ու վստահաբար, գերամանցիք ավելի հնամաշ ու արդյունավետ զենքով չէին զինված, քան մենք։ Սակայն գերմանացիք ու ըստ էության՝ գրեթե ամբողջ Եվրոպան, պարտվեցին մեզ, որովհետև ԽՍՀՄ-ում ավելի արդյունավետ պետական համակարգ-ժողովուրդ կապ էր ստեղծել։ Պարտվելը ո՞րն է, նույնիսկ մոտավոր չկարողացան այնպիսի պարտիզանական պայքար ու էֆեկտիվ դիմադրություն ցուցաբերել, երբ Կարմիր բանակը մտավ Գերմանիա, ինչպես դա ԽՍՀՄ տարածքում էր, երբ ֆաշիստները համարյա մինչև Մոսկվա էին հասել։

Ստալինին բոլորը չէր, որ սիրում ու աստվածացնում էին։ Իմ պապուս հորը գնդակահարել էին 37 թվականին, իսկ պապս մինչև 44 թիվը ազգի թշնամիների զավակաների համար ճամբարում էր՝ Հրազդանում։ 4 անգամ դիմում գրելուց հետո նրան նոր ռազմաճակատ տարան ու նա մարտական մեդալներով ու շքանշաններով վերադարձավ։ Ստալինին ատում ու Ստալինից սարսափում էին միլիոններ, բայց արտաքին մահացու թշնամու և հայրենական պատերազմի առկայության պարագայում, մարդիկ ու պետությունը սինխրոնիզացվեցին ու հենվեցին միմյանց վրա։ Ու հաղթեցին։

Այդ հաղթանակը նույնքան մերն է, ինչքան ռուսինեը։ Այդ հաղթանակի դասրեը նույնքան ակտուալ են այսօր, որքան 7 տասնամյակ առաջ։ Պետությունն ու ժողովուրդը պետք է միասնական լինեն ու հենվեն միմյանց վրա։ Ես երկու բանի մասին եմ երազում․

- որ մենք չփոշիացնենք այս միասնականության ոգին, որովհետև սա պատմական շանս է վերաիմաստավորելու ու վերափոխելու մեր կեցությունը։

- որ մեր իշխանություններն ու վերնախավը ևս վերաիմաստավորի իրեն ու փոխվի, սովորի վստահել ժողովրդին ու սովորի ծառայել ժողովրդին։ Հիմա ժամանակը չէ դեռ ներքին ռազբորկեքի ու տրոհման, բայց կան հարցեր, որոնց պատասխանները պետք է դեռ տրվեն ու ոչ միայն առկա հարցերի պատասխանները պետք է տրվեն, այլ պետք է երաշխավորվի, որ դրանք կրկին չեն ծագի։

Քչերն են հասկանում, թե իրականում ինչ հսկայական վտանգի մենք բախվեցինք ապրիլի 2-ին ու քչերն են հասկանում, որ դա զուտ պաթոս չէ, երբ ասում են, որ մեզ մեր բանակն ու հասարակ ժողովուրդը փրկեց՝ շնորհիվ բարձր ոգու, մասսայական հերոսության, անձնազոհության ու լավ պատրաստվածության։

Մի արեք այնպես, որ այդ ամենը զուր լինի։ Մի արեք այդպես, որ ողջ այդ էներգետիկան ու ցասումը, որ պետք է ուղղվի այս Հայրենական պատերազմում հաղթելուն, ուղղվի նրանց դեմ, ովքեր ներքին թշնամու ընկալում ունեն/կստանան։

Հ․Գ․ Ի վերջո, նույն ստալինյան պետական համակարգում՝ հատկապես պատերազմի ժամանակ, վնասարարություն ու ոչ արդյունավետ կառավարում իրականացնող իշխանավորներին գնդակարահում էին շատ արագ։ Հիմա գնդակահարելու դարը մի քիչ անցել է, բայց ժողովուրդը փոխվեց, դուք էլ պետք է փոխվեք, որովհետև լավ, թե վատ՝ դուք էլ էս ժողովրդի մասնիկն եք։

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված