Վթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ Ծառուկյան Տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով Ողբերգական վթար՝ Կոտայքում, կա 1 զոh, 2 վիրավոր, մաhացածը ՊՆ ծառայող է եղել


Թեհրանի հայկական եկեղեցիներում զոհված հայ զինծառայողների համար պատարագ է մատուցվել

Հասարակություն

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի հայկական եկեղեցիներում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված հայ զինվորների ու ադրբեջանական վայրագությանը զոհ գնացած խաղաղ բնակչության հոգիների խաղաղության համար պատարագ է մատուցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Թեհրանի «Ալիք» օրաթերթից:

«Արցախ, Հայաստան, Սփիւռք, եռամիասնութիւնը այսօր աւելի քան ամուր ու հզօր է իր ազգային միասնականութեամբ ու մեզ յատուկ խենթ ու յախուռն տեսակով:

Իրանահայութիւնն իր պահանջի, ցասման ձայնը ու միաժամանակ հերոսական ոգով զոհւած հերոս զինւորների յիշատակը խնկարկելով, միասնութեան եւ զօրակցութեան թիկունքում մէկ անգամ եւս ամրագրեց, որ արցախցու հետ է նրա զօրեղ ոգու ու անկոտրում կամքի անբաժան ընկերը:

Երէկ առաւօտեան, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Վարդանանց եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում Արցախեան նորագոյն հերոսամարտում ընկած ազգային հերոս զինւորների ու խաղաղ բնակչութեան թւում զոհերի հոգիների խաղաղութեան համար տեղի ունեցաւ յատուկ պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւն:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում արարողութիւնը նախագահում էր առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, ում քարոզի հիմնաքարը Արցախեան վերջին օրերի առճակատումներում ընկած զինւորներն էին ու առաջնագծում կռւող տղաների սխրանքներըª անկոտրում կամքն ու հերոսական ոգին:

Աւելի ուշ արդէն եկեղեցու բակում լուռ համահաւաք էր եւ միաժամանակ ստորագրահաւաք, որի ընթացքում նաեւ հասարակութիւնը ինքնաբուխ ու առատաձեռնօրէն իր նւիրատւութիւններն էր անում Արցախին, որքանով որ կարող էր օժանդակում ու իր ոգու կանչը միացնում արցախցու հերոսական ոգուն, ասելով, որ իր հետ է՝ առաջնագծում կանգնած զինւորի կողքին, նահատակւած զոհերի ընտանիքների հետ միասին կիսում է համընդհանուր նրանց վիշտը ու զօրավիգ կանգնում նրանց: Այստեղ յաւելենք մի կարեւոր հանգամանք, որ նւիրատւութիւնները շարունակւում են եւ հասարակութեան մասնակցութիւնը աննախադէպ ակտիվ է:

Բակում, վերջին օրերի ընթացքում զոհւած զինւորների նկարներն էին՝ պատանին իր գլխից վեր էր պահում հասակակցի լուսանկարը ու արտասւում, հերոս զինւորի վերյառնած կերպարն էր զօրեղացնում իր ոգու խորքում:

Օրւայ առիթով արտայայտւեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով իր խօսքում շեշտադրեց Ադրբեջանի նախայարձակ ու ապակառուցողական լինելու հանգամանքը եւ մասնաւորապէս ընդգծեց Իրանի պետական այրերի ողջախոհ կեցւածքը հրադադարի կիրառման եւ տարածաշրջանում խաղաղութիւնը վերականգնելու առումներով, որտեղ շեշտադրւեց յատկապէս նախագահ Ռոհանիի եւ արտգործնախարար Զարիֆի կառուցողական մօտեցումները:

Խորհրդարանի պատգամաւորի խօսքից յետոյ, որը իմիջիայլոց նաեւ աւարտն էր համահաւաքի, հաւաքւած հասարակութիւնը դեռ երկար եկեղեցու բակում էր ու մարդկանց լուռ հայեացքներում կարդում էիր ՙՈւրիշ էլ ինչ կարող եմ անել մեր հայոց միջնաբերդի թիկունքը աւելի ամրացնելու համար, պատրաստ եմ ու կանեմ՚:

Ս. Սարգիս եկեղեցում ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ գործադիր անդամներ, ՙԱլիք՚ հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ օրաթերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան ռազմական կցորդ Սեւադա Շաբոյեանը, դեսպանորդ Գառնիկ Բադալեանը եւ 3-րդ քարտուղար Արթուր Յակոբեանը:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը, եւ դեսպանի տիկին Անահիտ Թումանեանը, հիւպատոս Գրիգոր Յակոբեանը, դեսպանութեան խորհրդականներ Սահակ Եղիազարեանը եւ Միքայէլ Հայիրեանը ներկայ են եղել Ս. Թարգմանչաց եկեղեցում կայացած արարողութեանը»,- ասվում է օրաթերթի հաղորդագրության մեջ:

Վթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Ամփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՏեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովԳյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի Ողբերգական վթար՝ Կոտայքում, կա 1 զոh, 2 վիրավոր, մաhացածը ՊՆ ծառայող է եղելԱյս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել ՉԼ. «Ինտերը» հավաքում է ճամպրուկները. «Բուդյո-Գլիմտին» հաղթեց նաև պատասխան խաղում՝ առաջին անգամ դուրս գալով 1/8 եզրափակիչ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ
Ամենադիտված