Al Araby հեռուստաընկերությունը հայտնել է Իրանում իր գրասենյակի վրա հարվածի մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատարում գործող արաբական Al Araby հեռուստաալիքը հայտնել է, որ Թեհրանում գտնվող իր գրասենյակի շենքին հարված է հասցվել՝ հարձակումը որակելով միջազգային իրավունքի խախտում։
«Al Araby հեռուստաընկերությունը դատապարտում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր գրասենյակի վրա հարձակումը. լրագրողներին վտանգի ենթարկելը միջազգային իրավունքի խախտում է», – ասվում է հեռուստաալիքի աշխատակազմի հայտարարության մեջ։
Ինչպես հայտնել է Թեհրանում հեռուստաալիքի թղթակից Հազեմ Կալլասը, շենքի վրա հարձակումը տեղի է ունեցել հանկարծակի՝ տեղական ժամանակով ժամը 14:45-ին, ուղիղ հեռարձակման ժամանակ։
Նրա խոսքով՝ պայթյունից մի քանի րոպե անց դեպքի վայր են ժամանել Իրանի Կարմիր մահիկի և քաղաքացիական պաշտպանության փրկարարական խմբերը, որոնք դեռևս մաքրում են փլատակները։ Նա նշել է, որ շենքը փլուզման վտանգի տակ է և չի կարող օգտագործվել, չնայած որոշ գրասենյակներ չեն վնասվել։
Միևնույն ժամանակ, Al Araby հեռուստաալիքը նշել է, որ իր աշխատակիցները շարունակում են ապահովել ռազմական գործողությունների համապարփակ և պրոֆեսիոնալ լուսաբանումը։
Հետևեք մեզ՝ այստեղ