Մուայթայ․ Չեմպիոն ու բրոնզե մեդալակիր՝ Անթալիայում կայացած միջազգային մրցաշարում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Antalya open international championships A դասի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ։
Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ չեմպիոնի կոչումը նվաճել է Արայիկ Բրուտյանը, որը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի մարզիկին։
67կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը հաղթելով թուրք մարզիկին դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Բելգիան ներկայացնող մարզիկին ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ