Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ հանել Կուբայի դեմ պատժամիջnցները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը վճռականորեն կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների ճնշումը Կուբայի վրա և կշարունակի աջակցություն ցուցաբերել կղզի-պետությանը սեփական մեթոդներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը կոչ է անում ամերիկյան կողմին անհապաղ հանել Կուբայի շրջափակումն ու պատժամիջոցները՝ դրանց ցանկացած ձևով։ Չինական կողմը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հավանային իր սեփական միջոցներով»,- ընդգծել է դիվանագետը։
Արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլոր երկրների տարածքային ամբողջականության հարգման օգտին, հաստատակամորեն աջակցում է Կուբային իր ինքնիշխանության պաշտպանության հարցում և կտրականապես դեմ է օտարերկրյա միջամտությանը՝ ցանկացած պատրվակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեմ չէ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից մարդասիրական նկատառումներով Կուբա նավթի պարբերական մատակարարումներին։ Միևնույն ժամանակ նա հավելել էր, որ իրեն այնքան էլ չի անհանգստացնում այդ հարցը։
Վառելիքի հետ կապված իրավիճակը Հավանայում վատթարացել է հունվարի 3-ին Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողությունից հետո, որի նպատակն էր այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումը։
Հունվարի 29-ին ԱՄՆ-ում ստորագրվել է հրամանագիր, ըստ որի Վաշինգտոնը կարող է մաքսատուրքեր սահմանել այն պետությունների ապրանքների նկատմամբ, որոնք նավթ են մատակարարում Կուբա։
Հետևեք մեզ՝ այստեղ