Նոր Հաճն տանող ճանապարհը փակ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր` մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Նոր Հաճնի կամրջի հատված ընթանալիս, «DONGFENG» մակնիշի բեռնատարի վրա բարձված երկաթե թիթեղները թափվել ու հայտնվել են ճանապա8հի երթևեկելի հատվածում։
Այս պահին երկաթե թիթեղների սեփականատերը մանիպուլատրով փորձում է տեղափոխել մեկ այլ ավտոմեքենա։
Ժամանակին Ճանապարհային ոստիկանությունը, հիմա էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին, որպեսզի բեռներ տեղափոխելիս պահպանեն անվտանգության կանոնները։ Մինչդեռ այս դեպքում այն չի պահպանվել և երջանիկ պատահականություն է, որ թիթեղների թափվելու ժամանակ ավտոմեքենաներ անցնելիս չեն եղել։
Հետևեք մեզ՝ այստեղ