Գոռ Հակոբյանի որդին դեղերից հետո մի փոքր թուլություն է զգում․ տեսանյութ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի, բուժումն արդեն ընթացքի մեջ է։ Գոռը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեխան անձամբ պատասխանում է հարցերին իր ինքնազգացողության մասին։ Գոռի այն հարցին, թե ինչպես է իրեն զգում, Ֆելիքսը պատասխանել է՝ «նորմալ», սակայն դեղերից հետո մի փոքր թուլություն է զգում։
Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանը հայտնել էր, որ իր որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Նա հայտարարել էր դրամահավաք, որտեղ 36 ժամում հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Նրանք այժմ գտնվում են Մյունխենում անհրաժեշտ բուժում ստանալու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ