Իրանից արձակված hրթիռը hարվածել է Քաթարի ջրերում գտնվող նավթային լցանավին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանից արձակված հրթիռը հարվածել է QatarEnergy պետական ընկերության կողմից վարձակալված նավթային լցանավին՝ Քաթարի տարածքային ջրերում. անձնակազմին հաջողվել է տարհանել: Այս մասին հայտնել է էմիրության պաշտպանության նախարարությունը X-ի էջում:
«Չորեքշաբթի օրը Քաթար պետությունը ենթարկվել է Իրանից արձակված երեք թևավոր հրթիռների հարվածի։ Մեր զինված ուժերը հաջողությամբ որսացել են երկու թևավոր հրթիռ, իսկ երրորդ հրթիռը հարվածել է QatarEnergy ընկերության կողմից վարձակալված նավթային լցանավին՝ Քաթարի տարածքային ջրերում»,- գրված է հրապարակման մեջ:
Նախարարությունը նշել է, որ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել տանկերի տարհանման համար, որի տախտակամածին գտնվել է անձնակազմի 21 անդամ. մարդկային զոհեր չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ