Թուրքիան Իրանին խնդրել է թույլատրել 11 նավերի անցումը Հորմուզի նեղուցով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարան խնդրում է Իրանի իշխանություններին թույլատրել թուրքական ընկերությունների պատկանող 11 նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հաղորդում է Bloomberg-ը։
«Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են», - ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա ասել է, որ նեղուցում մնում է ընդհանուր առմամբ թուրքական դրոշի ներքո նավարկող 14 նավ։
Թուրք նախարարը հավելել է, որ թուրքական իշխանությունները մշտական կապի մեջ են նավերի անձնակազմի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ