Չարենցավանի դատարանում ամբաստանյալի և տուժող հարազատների միջև ձեռնամարտ է եղել, կարգադրիչներ են վնաuվածքներ ստացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։
Դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։
Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։
Լարված իրավիճակը պահպանվում է և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում է, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։
Հետևեք մեզ՝ այստեղ