ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակման մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Մերձավոր Արևելքում Իսրայելի երեք ավիաբազաների և ԱՄՆ-ի մի քանի ռազմակայանների վրա իրականացված հարձակման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Հարվածային անօդաչու թռչող սարքերի և ծանր բալիստիկ հրթիռների կիրառմամբ թիրախավորվել են Թել Նոֆ, Պալմահիմ և Բեն Գուրիոն ավիաբազաները, ինչպես նաև զինվորականների կուտակման վայրերը Թել Ավիվում, Հայֆայում, Էյլաթում, Նեգևում և Բեեր Շևայում»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող Ահմադ Ալ-Ջաբեր և Ալի աս-Սալեմ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Ալ-Խարջ ամերիկյան բազաներին։ Սա Մերձավոր Արևելքում Իսրայելի և ԱՄՆ-ի օբյեկտների դեմ իրականացվող հարձակումների 90-րդ ալիքի շարունակությունն է։
Ավելի վաղ իրանցի զինվորականները նույն գործողության շրջանակներում հարձակվել էին ԱՄՆ-ի հետ կապված պողպատի և ալյումինի արդյունաբերության օբյեկտների վրա՝ ԱՄԷ-ում և Բահրեյնում։
Հետևեք մեզ՝ այստեղ