Կրակnցներ՝ Արարատում, վիրավnր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնաuված մեքենաներ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին հերթական հանդուգն կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ անձը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված կրակոցից բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վանաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական և համայնքային ոստիկանների հասցեին:
Հետևեք մեզ՝ այստեղ