Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ապագային և գերմանացի մասնագետի պայմանագրի հնարավոր երկարաձգմանը։
«Մրցաշրջանի ավարտին մենք հանգիստ կքննարկենք այդ հարցը: Նա դրա հրատապ կարիքը չունի այս պահին: Ֆլիկն անչափ ազնիվ է ինքն իր հետ և ծայրահեղ պրոֆեսիոնալ: Կարծում եմ՝ նա արժանի է պայմանագրի երկարաձգմանը, բայց գերադասում է նախ գնահատել իրավիճակը մրցաշրջանի արդյունքներով և նոր միայն որոշում կայացնել:
Եթե մենք պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգենք, նրա համար դա արդեն երաշխավորված կլինի։ Ինձ թվում է՝ նա մտածում է, որ չափազանց երկարաժամկետ պայմանագրի դեպքում ինչ-որ մեկի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինքը կթուլանա ու կկորցնի զգոնությունը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վաստակած 73 միավորով գլխավորում է Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Ֆլիկը կատալոնական ակումբի ղեկը ստանձնել է 2024 թվականին, իսկ նրա գործող համաձայնագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Հետևեք մեզ՝ այստեղ