Օտարերկրացի կինը պնդում է՝ ամուսնու հարազատները փորձել են դանшկով վնաuել իրենց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բուլղարիայի քաղաքացիներ Իրինան և նրա ամուսինը մարտի 16-ին վերադարձել են Երևան՝ նպատակ ունենալով նորոգել իրենց հայրական տունը և կրկին մեկնել արտերկիր։ Սակայն մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպը նրանց համար դարձավ լիովին անսպասելի և անհանգստացնող։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
«Այդ օրը ամուսնուս հորեղբայրը և նրա որդին, լինելով թմրանյութի ազդեցության տակ, հարձակվեցին մեզ վրա։ Նրանց մոտ նույնիսկ դանակ կար, որով մեզ սպառնացին։ Մենք ստիպված դիմեցինք ոստիկանություն։ Նրանք նաև կոտրեցին մեր տան լուսամուտներից մեկի ապակին։ Նրանց նման վարքագիծը մեզ համար ոչ միայն անհասկանալի էր, այլև՝ անընդունելի, քանի որ իրավիճակը կարող էր շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ»,-պատմել է կինը։
Իրինայի խոսքով՝ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված անձինք, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, վարում են նաև տաքսի ծառայության ավտոմեքենա։
«Հուսով ենք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն և մեր նկատմամբ որևէ ոտնձգություն չլինի»,– հավելել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ