Մոսկվայի կոշտ զգուշացումը. ԵՄ-ին միանալու դեպքում Երևանը կկորցնի ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունն՝ ասել է Օվերչուկը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, կկորցնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը։
«Ներկայումս Եվրամիության երկրների հետ ավիահաղորդակցությունը նշանակում է, որ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա», - ընդգծել է նա «Առաջին ալիք»-ի եթերում։
Օվերչուկը շեշտել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն ԵՄ-ին մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։
«Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանի մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, կլինի այն պատճառով, որ որոշումներ են կայացվել մերձենալ Եվրամիության հետ», - ընդգծել է փոխվարչապետը։
Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, Հայաստանի ԵՄ-ին միանալու վերջնական հետևանքները մնում են անհայտ։
Հետևեք մեզ՝ այստեղ