Գիշերը լվացք անելու համար մարդիկ կտուգանվե՞ն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բազմաբնակարան շենքերի բնակիչները կարող են ենթարկվել մինչև 5000 ռուբլի վարչական տուգանքի՝ գիշերը լվացքի մեքենաները աշխատեցնելու համար։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի (ՄՊԻՀ) վարչական իրավունքի և դատավարության ամբիոնի դոցենտ Ռուբեն Օվսեփյանը։
Օրինակ՝ Մոսկվայում քաղաքացին կարող է տուգանվել 2000 ռուբլով։
«Եթե լվացքի մեքենան գիշերը ստեղծում է հստակ աղմուկ կամ ուժեղ թրթռումներ, մայրաքաղաքում դա համարվում է վարչական իրավախախտում», -ասել է նա։
Սանկտ Պետերբուրգում բնակիչը կարող է տուգանվել մինչև 5000 ռուբլի՝ աղմուկի մասին օրենքը խախտելու համար։
Հաճախ լվացքի մեքենաներից առաջացող աղմուկի խնդիրները առաջանում են ոչ թե բարձր ձայներից, այլ առաստաղների միջով փոխանցվող թրթռոցներից։
Հետևեք մեզ՝ այստեղ