Ակնհայտ է, որ երեկվա համեմատ Դավիթն այսօր ավելի վատ է. Ռուբեն Մելիքյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ցավոք, լավ նորություններ առանձնապես չունեմ, ակնհայտ է, որ երեկվա համեմատ այսօր ավելի վատ է Դավիթը։ Ասաց, որ ամբողջ օրը գլխացավեր է ունեցել»,- «Նաիրա» ԲԿ-ից դուրս գալով ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ փաստաբան Արսեն Բաբայանի հետ էին այցելել 18 ամյա Դավիթ Մինասյանին։
Նրա խոսքով, բժիշկները շատ դեղամիջոցներ են տվել, հետազոտություններ են անում, բայց դրանք շատ չեն օգնում։
«Իսկապես՝ անմեղ մարդ, գնացել է պատարագի՝ հայտնվել է բանտում, լյուտանքների տակ և պարզ է, որ երեխայի հոգեբանության վրա այն ազդում է»,- ասաց Մելիքյանը։
Փաստաբանը նշեց, որ Դավիթին տեղեկացրել են վերաքննիչ բողոքի ընթացի մասին, իսկ նրա հարազատներին թույլ չեն տալիս իր հետ շփվել՝ այլ միայն փաստաբաններին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ՝ այստեղ