Ամեն ինչ անցողիկ է. կյանքը՝ ևս. Նազենի Հովհաննիսյան
BlogԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.««Ժպտա»,«ժպտա», ժպտա՜ ինչ էլ որ լինի, որքան էլ որ սիրտդ արնածորի ու հոգուդ մեջ սեպերի պես խրվեն քո ազգակիցների վատ խոսքերն ու հանիրավի զրպարտությունները, գործիր, գործիր, շարժվիր, որքան էլ որ խոչընդոտեն հենց յուրայիններդ, պայքարիր, ոգևորիր, ուժեղ մնա, որքան էլ որ փորձեն ծնկի բերել ու սևացնել միակ ունեցվածքդ՝ անունդ։ Ահա արտիստի նզովյալ կոչումը։ Համբերություն ու խոնարհություն՝ բոլորիս։
Ամեն ինչ անցողիկ է։ Կյանքը՝ ևս։ Մնում է մարդու արածն ու իր խիղճն իր հետ»։