Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատնից դեպի «Արծվի թևեր» տանող ճանապարհին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ բախվել են 2 «Tesla», «Hongqi», «Toyota» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ