«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ


Մուլտֆիլմի լեզվով՝ հայկականի մասին. արցախցի երիտասարդները մեծ անիմացիոն աշխարհ են ստեղծում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Մուլտֆիլմը դարձել է աշխարհի ամենակարևոր լեզուն և մենք հենց այդ լեզվով ենք ուզում խոսել հայկականի մասին, որպեսզի մեր միտքը հասցնենք միլիոնավոր երեխաների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Արթևեր» Հայկական մուլտֆիլմերի ստեղծման և տարածման ՀԿ հիմնադիր Նարեկ Սարգսյանը։

Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո անիմացիան Նարեկի և ընկերների համար առօրյա հոգսերից կտրվելու զբաղմունք էր։ Ժամանակի ընթացքում հասկացան, որ հոբբին կարող է դառնալ շատ մեծ նախագծի հիմք։

«Երբ մենք փոքր էինք, մեր ծնողները մեզ հեքիաթներ էին պատմում, այդ պատմությունները մեզ տալիս էին ուժ, հավատ բարության հանդեպ և ջերմացնում էին մեր հոգին։ Սակայն այսօր իրավիճակն ուրիշ է»,- պատմեց Նարեկը։

Նա շեշտեց, որ այսօր երեխաներն այլևս չեն լսում այդ հեքիաթները։ Նրանք դիտում են օտար մուլտֆիլմեր և լսում օտար կոնտենտ, ինչի հետևանքով հեռանում են հայկական մշակույթից և արմատներից։


«Մեր քայլերը մեկ տարի առաջ ենք սկսել՝ երեք ընկերներով։ Նախագիծն առաջ տանելու համար սկսել ենք անիմացիոն տարբեր գաղափարներ փորձարկել, ոլորտի մարդկանց հետ հանդիպել։ Այժմ մեր թիմը բաղկացած է յոթ հոգուց»,- ասաց նա։

Նարեկը ֆոտոլուսանկարիչ է։ Ընկերները ևս մասնագիտությամբ անիմատոր չեն, բայց նրանք արդեն ունեն բավական ունակություններ՝ իրենց գաղափարներն իրագործելու համար։ Նրանք համագործակցում են հոգեբանների, մանկավարժների ու ազգագրագետի հետ, որպեսզի մուլտֆիլմերը ոչ միայն փոխանցեն հայկական մշակույթը, այլ զարգացնեն երեխայի խոսքը, մտածողությունը և ինքնավստահությունը։


««Արտթևերը» ուղղակի մուլտֆիլմ չի լինելու, այն փորձ է վերադարձնել փոքրիկներին իրենց արմատներին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում։ Մենք նոր կյանք ենք տալիս հին հեքիաթներին՝ ժամանակակից մատուցմամբ։ Ստեղծում ենք նոր հերոսներ, ցույց ենք տալիս մեր բնությունը, մեր երաժշտությունը ու մեր արժեքները՝ բարություն, խիզախություն ու ընտանիքի կարևորություն։ Մեծ ուշադրություն ենք դարձնելու հայկական լոկացիաներին ու սիմվոլներին, հագուստին ու տարազին»,- ասաց Նարեկը։

Առաջիկա 1.5 տարում երիտասարդները նախատեսում են ստեղծել 27 մուլտֆիլմ, 12-ը՝ երկար, 15-ը՝ կարճ։ 

«Սա հիմք կլինի մեծ անիմացիոն աշխարհ ստեղծելու համար։ Բայց, նախ և առաջ, հիմա փորձում ենք ծրագրի ֆինանսավորման հարցը լուծել։ Այժմ «ReArmenia» ու «GoFundMe» հարթակներում դրամահավաք ենք իրականացնում։ Հետո կանցնենք մուլտֆիլմեր ստեղծելուն, առաջին հերթին կարևորելով որակյալ բովանդակություն ստեղծելը»,- ասաց Նարեկը և հավելեց, որ մուլտֆիլմերը լինելու են հայկական բարբառներով, արևմտահայերենով և աշխարհի մի շարք լեզուներով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ
Ամենադիտված