Քամու ուժգնացում, անձրև․ եղանակի տեսությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08.04-13.04.2026թ.)
Երևանում
Ապրիլի 8-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ի ցերեկը, 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 08-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 29°C (2013թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 1.9°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.1°C
Հետևեք մեզ՝ այստեղ