«Արծվի թևերի» մոտ «Nissan»-ը բախվել է կայանված «Kia»-ին, վերջինն էլ՝ «Dodge»-ին․ կա 4 վիրավnր Կկարողանաք շատ կարևոր հարցեր լուծել․ ապրիլի 10-ի աստղագուշակ Աշխատող ծնողների համար նախատեսվում է նոր արտոնություն․ օրենսդրական նոր նախագիծ Պատերшզմի դադարեցումը պետք է ամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով․ իրանցի պաշտոնյա Հրшդադարի համաձայնագրի շրջանակներում Իրանը Հորմուզի նեղուցով օրական բաց կթողնի ոչ ավելի, քան 15 նավ․ ՏԱՍՍ Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Լիբանանին hասցվող Իսրայելի hարվածները անիմաստ կդարձնեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Փեզեշքիան Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. Լավրով Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության և տևական կարգավորման հասնելու դեպքում Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն․ թուրք պատգամավոր


«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

The Armenian Mirror-Spectator-ում հրապարակված քաղաքագետ Վահան Զանոյանի վերլուծական հոդվածը անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում ակտիվորեն շրջանառվող «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը՝ փորձելով բացահայտել դրա իրական նպատակներն ու հնարավոր հետևանքները։

Հեղինակը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվել է «ճկվելու, բայց չկոտրվելու» տրամաբանության վրա։ 

Սակայն նրա գնահատմամբ՝ խնդիրը միայն ժամանակավոր անվտանգության ապահովումը չէ, այլ ավելի խորքային միտում է ձևավորվում՝ ուղղված ազգային հիշողության և ինքնագիտակցության վերափոխմանը։

Զանոյանը փաստում է, որ վերջին տարիներին իշխանությունների քայլերը հաճախ անցնում են զուտ անվտանգային անհրաժեշտությունից այն կողմ։ Դրանց թվում նա նշում է ցեղասպանության թեմայի նսեմացումը, պատմական արդարության հարցի երկրորդականացումը, Բաքվում պահվող հայ գերիների խնդրի դուրս մղումը բանակցություններից, ազգային խորհրդանիշների՝ այդ թվում Արարատի պատկերային նշանակության թուլացումը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ քննադատական վերաբերմունքը։ Նրա համոզմամբ՝ այս ամենը միասին դիտարկելիս ձևավորվում է մի ընդհանուր քաղաքական գիծ, որը նպատակ ունի վերաձևակերպել ազգային ինքնությունը։

Հոդվածում առանձնացվում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնական դրույթները և դրանց ենթատեքստը։ 

Առաջինը հայրենիքի նույնացումն է պետության հետ՝ այն սահմանելով բացառապես ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքով։ Զանոյանը համաձայն է, որ պետականությունը առանցքային արժեք է, սակայն ընդգծում է, որ դա չի կարող բացառել ազգային հիշողությունը, պատմական տարածքները, սփյուռքի դերակատարությունն ու մշակութային ժառանգությունը։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը հանգեցնում է ազգային ինքնության սահմանափակման։ 

Երկրորդ կարևոր դրույթը ազգ և բնակչություն հասկացությունների տարանջատումն է, որտեղ քաղաքական սուբյեկտ է դիտվում միայն քաղաքացին, իսկ էթնիկ պատկանելությունը դուրս է մղվում պետական որոշումների շրջանակից։ Թեև իրավական տեսանկյունից այս մոտեցումը հիմնավորված է, հեղինակը նշում է, որ այն կարող է թուլացնել ազգային միասնականության զգացումը և նվազեցնել սփյուռքի դերակատարությունը։

Երրորդ առանցքային գաղափարը պետության դիտարկումն է որպես բարեկեցության հասնելու միջոց։ «Ապրիր այնտեղ, որտեղ հաց կա» տրամաբանությունը, ըստ Զանոյանի, վտանգավոր է այն առումով, որ կարող է երկրորդ պլան մղել ինքնորոշման, արժանապատվության և անկախության գաղափարները։ Նա հիշեցնում է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ձևավորվել է ոչ թե բարեկեցության որոնմամբ, այլ գոյության և ինքնորոշման պայքարի արդյունքում։

Հեղինակը քննադատում է նաև այն մոտեցումը, ըստ որի մարդը ներկայացվում է որպես բարձրագույն արժեք՝ առանց բավարար շեշտադրելու ազգային և պետական արժեքների կարևորությունը։ 

Նրա կարծիքով՝ նման մեկնաբանությունը կարող է նսեմացնել այն հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայկական պետականությունը։

Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև վերանայման գաղափարին, ըստ որի բոլոր արժեքներն ու ճշմարտությունները պետք է մշտապես վերաիմաստավորվեն։ 

Զանոյանը զգուշացնում է, որ նման մոտեցումը կարող է կասկածի տակ դնել նույնիսկ պատմական փաստերը, ինչը վտանգավոր է ազգային հիշողության պահպանման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, հեղինակը դրական է գնահատում արտաքին քաղաքականության բազմազանեցման գաղափարը, որը ենթադրում է կախվածության նվազեցում մեկ ուժից և հարաբերությունների զարգացում տարբեր կենտրոնների հետ։ Սակայն նա ընդգծում է, որ այդ գործընթացը պահանջում է նուրբ և հաշվարկված դիվանագիտություն։

Ամենակտրուկ քննադատությունը վերաբերում է այն պնդմանը, թե խաղաղությունը անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Զանոյանի համոզմամբ՝ իրականում հակառակն է՝ անվտանգությունն է ապահովում խաղաղությունը, և առանց հզոր պաշտպանական համակարգի խաղաղությունը չի կարող լինել կայուն։

Հեղինակը նաև նշում է, որ տնտեսական և ենթակառուցվածքային որոշ առաջընթացներ հաճախ ներկայացվում են որպես այս գաղափարախոսության արդյունք, մինչդեռ դրանք կարող էին ապահովվել նաև առանց ազգային ինքնության վերաիմաստավորման փորձերի։

Վերջում Զանոյանը ընդգծում է, որ ինքնիշխանության իրական նպատակն ինքնորոշումն է՝ ժողովրդի բնական զարգացման և ազգային ինքնության պահպանման պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ եթե պետականությունը զրկվում է ազգային բովանդակությունից, այն կորցնում է իր խորքային իմաստը, իսկ ինքնիշխանությունն առանց ինքնության վերածվում է ձևականության։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանԲոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունը«Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչըԻ՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են․ Աբրահամյան «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա Մաթևոսյան«Արծվի թևերի» մոտ «Nissan»-ը բախվել է կայանված «Kia»-ին, վերջինն էլ՝ «Dodge»-ին․ կա 4 վիրավnր Երաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է․ Բավրայի մաքսակետը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԿկարողանաք շատ կարևոր հարցեր լուծել․ ապրիլի 10-ի աստղագուշակ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սպանդարյան բնակավայր թույլ ձյուն է տեղումԱշխատող ծնողների համար նախատեսվում է նոր արտոնություն․ օրենսդրական նոր նախագիծ Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան Պատերшզմի դադարեցումը պետք է ամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով․ իրանցի պաշտոնյա «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀրшդադարի համաձայնագրի շրջանակներում Իրանը Հորմուզի նեղուցով օրական բաց կթողնի ոչ ավելի, քան 15 նավ․ ՏԱՍՍ Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Լիբանանին hասցվող Իսրայելի hարվածները անիմաստ կդարձնեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Փեզեշքիան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. Լավրով Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության և տևական կարգավորման հասնելու դեպքում Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն․ թուրք պատգամավոր Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Իրականացրել են զոհվածների հերթական փախանակումըԸնտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Քրեական ոստիկանության օպերատիվ-ուղեկցող խումբը Հայաստան է տեղափոխել երկու հետախուզվողի 35 տարեկան հասակում կյանքից հեռացել է իռլանդացի դերասան և սցենարիստ Մայքլ Փաթրիկը Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Ավտոբուս է վթարի ենթարկվել. վիրավnրներ կա՞ն Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանԳործազուրկ էլ եմ եղել, բանտում էլ եմ եղել, ինձ ոչ մի բանով չեք զարմացնի․ Փաշինյան Ռաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ Արաուխո Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան. Փաստաբան Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում Արցախի Խնուշինակ գյուղը վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ արտահայտվում է մշակութային ցեղաuպանnւթյան մեխանիզմը Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ
Ամենադիտված