Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ


«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Կինոմոսկվա»-ում կայացավ Parie Media-ի «Զոնտիկ» նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանն ու Մոսո Կարապետյանը, իսկ ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ 1977 թվականին, Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտներից մեկը։ Երկու եղբայրներ՝ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքը բոլորի համար անսպասելի էր՝ մանկական անձրևանոց։

Կողոպուտը կատարվեց արագ և հաշվարկված ձևով․ հափշտակվեց շուրջ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար։ Սկսվեց լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին և դատապարտվեցին մահապատժի։ Այս պատմությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում և հանրությանը հայտնի դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի հետ և առանձնացրել երեկոյի կարևոր դրվագները։

 «Շատերն ասում էին՝ անիմաստ է այս ֆիլմը նկարել, բայց չլսեցինք»․ Գոշ Հակոբյան

Ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, իսկ դրա իրականացման վրա աշխատել են մոտ երկու տարի։

«Այդ ընթացքում բազմաթիվ դժվարությունների ենք հանդիպել։ Շատերը մեզ ասում էին, որ նման ֆիլմ արդեն նկարահանվելու է, կամ ավելի մեծ ընկերություններ են զբաղվում այդ թեմայով, ու մեր աշխատանքը անիմաստ է։ Բայց մենք ոչ մեկին չլսեցինք։

Սցենարը գրվել է այնպես, ինչպես եղել է իրականում՝ առանց չափազանցությունների կամ կրճատումների։ Թեև ֆիլմը գեղարվեստական է, որոշ տարրեր, բնականաբար, ավելացվել են։ Քասթինգի հարցում փորձել ենք ընտրել դերասանների, ովքեր ոչ միայն տաղանդավոր են, այլև առավելագույնս նման իրական կերպարներին»։

Ռեժիսորը պատմում է, որ դեռ մանկուց էր լսել այս պատմությունը, սակայն այն ներկայացվել էր սխալ ձևով․
«Ես պատկերացրել էի, որ զենքերը թաքցրել են զոնտիկների մեջ՝ ինչպես ամերիկյան ֆիլմերում։ Բայց երբ իմացա իրական պատմությունը, հասկացա, որ այստեղ կա հայկական «սուպերհերոսի» պատմություն»։

Նրա խոսքով՝ ֆիլմը փորձ է հայկական իրական պատմությունները ներկայացնել գեղարվեստական ձևով․
«Մենք որոշեցինք, որ սա պետք է լինի սկիզբ՝ մեր պատմությունները ոչ միայն փաստագրական, այլև գեղարվեստական ձևով պատմելու համար»։

Պրեմիերայից առաջ ռեժիսորը խոստովանում է՝ լարվածությունն ու պատասխանատվությունը խառնվել են իրար․
«Շատերն արդեն գիտեն այս պատմությունը, և ամենամեծ վախս այն է, որ հանկարծ չհիասթափեցնենք հանդիսատեսին։ Սա իր ժանրում եզակի ֆիլմ է, և այն պետք է ուժեղ լինի»։

Գոշ Հակոբյանը նաև նշում է, որ ֆիլմը նախատեսվում է թարգմանել մի քանի լեզվով՝ ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն, և դուրս բերել միջազգային շուկա։
«Այսօր արդեն Լոս Անջելեսում ևս պրեմիերա կա, և տոմսերը լիովին վաճառված են։ Բայց մեր նպատակը նաև օտարերկրյա հանդիսատեսին հասնելն է»։

 «Սա հնարավորություն էր ինձ նորովի բացահայտելու»․ Մոսո Կարապետյան

Գլխավոր դերակատարներից Մոսո Կարապետյանը ֆիլմում մարմնավորում է Նիկոլայ Կալաչյանին՝ եղբայրներից ավագին։

«Սա շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետև պետք է մարմնավորեի իրականում գոյություն ունեցած մարդու։ Դա ավելի դժվար է, քան հորինված կերպար ստեղծելը։ Ինձ համար շատ հետաքրքիր և ցանկալի դեր էր»։

Դերասանը նշում է, որ նախագծի մասին գիտեր դեռ վաղուց, սակայն իր դերի մասին տեղեկացել է նկարահանումներից ընդամենը երկու ամիս առաջ։

Նկարահանումները իրականացվել են հիմնականում խորհրդային շրջանը պահպանած վայրերում՝ Երևանում, Սևանում և Գյումրիում։

Մոսո Կարապետյանի խոսքով՝ այս դերը կարևոր շրջադարձ է իր կարիերայում․
«Մինչ այս հիմնականում հանդես եմ եկել հումորային կերպարներում, և սա հնարավորություն է ցույց տալու, թե իրականում ինչպիսի դերասան եմ»։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ չի արդարացնում իր կերպարի արարքները․
«Ես չեմ արդարացնում ոչ իմ հերոսին, ոչ էլ նման ապրելակերպը»։

 «Հերոսություն, որ ցավալի ավարտ ունեցավ»․ Շանթ Հովհաննիսյան

Դերասան Շանթ Հովհաննիսյանն ընդգծում է, որ թեման երկար տարիներ մնացել է մարդկանց հիշողության մեջ։ «Պատմությունն ինքնին շատ հետաքրքիր է, և ֆիլմը հնարավորություն կտա շատերին բացահայտել մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել»։

Նրա խոսքով՝ այն ժամանակ այս կողոպուտը շատերի կողմից ընկալվում էր որպես համարձակ քայլ․
«Խորհրդային համակարգում նման բան անելն իսկապես մեծ հանդգնություն էր։ Շատերի համար դա հերոսություն էր թվում, սակայն վերջը շատ ծանր եղավ»։

Հովհաննիսյանը ֆիլմում մարմնավորում է պետական անվտանգության ղեկավարի կերպարը․
«Իմ հերոսը զբաղվում է հանցագործության բացահայտմամբ։ Նա պրոֆեսիոնալ է, բայց նաև ցավ է զգում այդ երկու երիտասարդների ճակատագրի համար»։

 «Յուրաքանչյուր կերպար ունի իր դրդապատճառները»․ Արուսիկ Գրիգորյան

Դերասանուհի Արուսիկ Գրիգորյանն, ով մարմնավորում է Ֆելիքսի կնոջ կերպարը, նշում է, որ դերը բարդ, բայց հետաքրքիր էր։

«Իմ կերպարը հավաքական կերպար է՝ բնորոշ հայ կնոջը՝ զգացմունքային, ինտուիտիվ։ Ես չեմ արդարացնում կատարվածը, քանի որ դա հանցագործություն է, բայց յուրաքանչյուր մարդ ունի իր դրդապատճառները, և պետք է փորձել հասկանալ դրանք»։

Նրա համար առանձնահատուկ հետաքրքիր է եղել խորհրդային ժամանակաշրջանի մթնոլորտում հայտնվելը․
«Ես այդ ժամանակահատվածում չեմ ապրել, ու հետաքրքիր էր ամբողջությամբ մտնել այդ միջավայրի մեջ և մարմնավորել այլ դարաշրջանի կնոջ»։

Դերասանուհին նաև խոստովանում է, որ առաջարկը ստացել է ռեժիսորից և անմիջապես համաձայնել․
«Պատմությանը ծանոթ էի հորս միջոցով, և հենց առաջին անգամ լսելիս արդեն մեծ հետաքրքրությամբ սպասում էի նախագծին»։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

 

Հետևեք մեզ՝ այստեղ

«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters
Ամենադիտված