Շիրակի մարզում վթարից մшhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած 6 քաղաքացիներից 5–ը մի ընտանիքից են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Մահացածներից մեկը մեր համայնքի բնակիչ 31–ամյա երիտասարդ է։ Ավտոմեքենայում եղել են նրա մայրը, կինը և երեխաները։ Բոլորը մահացել են»,– ասաց Խաչատրյանը։
Ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Կա 6 զոհ։
Հետևեք մեզ՝ այստեղ