Բժիշկները պայքարում են Շիրակի մարզի ԲԿ-ից սանավիացիայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված կնոջ կյանքի համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյումրիի ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ սանավիացիայի միջոցով տեղափոխված բուժառուն հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում։ ԲԿ-ից հայտնում են, որ բժիշկները պայքարում են բուժառուի կյանքի համար։
Բուժառուն ունի բավական բարդ համակցված վնասվածքներ՝ գանգուղեղային ծանր վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, թոքերի վնասում, կոնքի կոտրվածքներ, ձախ ոտքի լուրջ վնասվածք՝ խորը վերքով և ոսկորի կոտրվածքով։
Հիվանդը անգիտակից վիճակում է։ Միացված է արհեստական շնչառության։
Հետևեք մեզ՝ այստեղ