Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով


Նիկոլը և Օրբանը ամբողջությամբ տեղավորվում են spin dictator քաղաքագիտական եզրույթի մեջ․ նման դիկտատորի հնարավոր պարտությունը կարող է օգտակար լինել Հայաստանի ընդդիմությանը․ Աշոտյան

Հունգարիայի ընտրություններին հետևելու 3 պատճառ, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսօր Հունգարիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց շուրջ ինտրիգը ոչ միայն ներպետական է, այլև եվրոպական և անգամ գլոբալ։

Առաջին հայացքից մեզ չհետաքրքրող այս իրադարձությանը, սակայն, Հայաստանից հետևելու 3 պատճառ կա։

Առաջինը։ Վիկտոր Օրբանը դեռևս 2012 թ․ից Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թույլ է տվել անարգանք և խաբեություն, Ադրբեջանին արտահանձնելով Ռամիլ Սաֆարովին, թույլ տալով Ալիևին հերոսացնել այդ մարդասպանին, ով հենց Բուդապեշտում խլեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքը։

Եվ բնական է, որ Վիկտոր Օրբանի հնարավոր պարտությունը որոշակի պատմական արդարություն ունի իր մեջ նաև Հայաստանի և հայ ժողովրդի տեսակետից։

Երկրորդը։ Հունգարական ընտրությունները դարձել են եվրոպական և գլոբալ քաղաքական օրակարգի մաս, քանզի Օրբանի կառավարությունը վարում է, մեղմ ասած, եվրոսկեպտիկ քաղաքականություն՝ ընդգծելով և առաջ մղելով ազգային պետությունների ինքնիշխանության խնդիրը Եվրոմիության նման վերներպետական կազմակերպության ներսում։

Շատ ցայտուն են արտաքին նախընտրական միջամտությունները ինչպես հօգուտ Օրբանի, այնպես էլ հօգուտ ընդդիմության միասնական թեկնածու Մագյառի։ Հետևաբար, Հայաստանը, որ հայտնվել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և իր վրա զգում է արտաքին նախընտրական միջամտությունների ողջ պերճանքն ու թշվառությունը չի կարող անտարբեր լինել մեկ այլ երկրում նմանատիպ միջամտություններին։

Եվրոպական ցինիզմը հերթական անգամ ընդգծվում է այս համատեքստում։ Երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսը եկել էր Հայաստան և ուղիղ սատարում հայտնել Նիկոլին, այդպիսով իրականացնելով ընտրական միջամտություն ողջ լիբերալ եվրոպական հանրույթը ողջունում էր այդ քայլը։

Սակայն, երբ նույն Վենսը այցելեց Բուդապեշտ և սատարում հայտնեց Օրբանին, լիբերալ եվրոպական հանրույթի մոտ արթնացավ «դեմոկրատական արժեհամակարգային» ճտիկը, և նրանք սկսեցին վայրագ ձևի քննադատել այդ փաստը։

Մենք վաղուց ենք սովոր եվրոպական քաղաքական կրկնակի ստանդարտներին, և այս օրինակը ամենաթարմ ու ցայտուններից է։

Երրորդը։ Հունգարական ընտրությունները պետք է հետաքրքրեն նաև Հայաստանի ընդդիմությանը, քանզի Վիկտոր Օրբանի կառավարման ձևն ավտորիտար է և ամբողջությամբ տեղավորվում է ժամանակակից ոչ լիբերալ կառավարիչների տրամաբանության մեջ։

Իհարկե, լինելով ԵՄ անդամ, Հունգարիան չէր կարող շրջանցել է բոլոր եվրոպական ստանդարտները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։

Սակայն Օրբանի և Նիկոլի միջև կառավարման զուգահեռները շատ տեսանելի են հատկապես ավտորիտար ձեռագրի մեջ։ Անշուշտ, Նիկոլը շատ ավելի վայրագ բռնապետ է փորձում դառնալ, քանզի չունի իր վրա եվրոպական ինստիտուցիոնալ զսպաշապիկ, սակայն և՛ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջությամբ տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ, հետևաբար, նման դիկտատորի, նման ավտորիտար կառավարչի հնարավոր պարտությունը և այդ պարտության անատոմիան կարող են հետաքրքիր և օգտակար լինել Հայաստանի ընդդիմությանը։

Իհարկե, Հունգարիայի դեպքում ընդդիմությունը Օրբանին մարտահրավեր է նետել միացյալ կերպով, իսկ Հայաստանում նախընտրական թիմերի է բաժանվել, սակայն, միևնույն է, հետաքրքիր է տեսնել, թե արդյոք այդ մարտավարությունը՝ միացյալ ընդդիմության բռունցքը, կարող է հաղթել ավտորիտար կառավարչին։ Եվ այդ հնարավոր հաղթանակի մեջ ինչպիսի՞ տեխնոլոգիական, քաղաքական, քարոզչական գործիքակազմ է կիրառվել։

Ուստի, հետևենք Հունգարիայում այսօրվա ընտրություններին, որովհետև, ինչպես արդեն ասացի, վերը թվարկած 3 պատճառներով նրանք հետաքրքիր են նաև մեզ համար»,-գրել է նա։

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Ամենադիտված