ԱԺ-ում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթվա ընթացքում ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Պատգամավոր Արփինե Դավոյանը զրուցել է խորհրդարանում իրենց մասնագիտական փորձաշրջանն անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ արեւելագիտության ֆակուլտետների բակալավրիատի ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ու «Գլաձոր» համալսարանի «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության բակալավրիատի ուսանողների հետ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հյուրընկալել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանի աշակերտներին ու ուսուցիչներին:
Շիրակի մարզի Հառիճի միջնակարգ դպրոցի սաների հետ զրուցել է խորհրդարանական Ջուլիետա Ազարյանը:
Պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կազմի մասնակիցների հետ։
Գեղարքունիքի մարզի Գավառի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալել են խորհրդարանականներ Նարեկ Գրիգորյանը եւ Մարիամ Պողասյանը։
Պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը զրուցել է Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները խոսել են ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքի եւ պատգամավորական գործունեության մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական եւ անվտանգային խնդիրներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերի։
Հյուրերը եղել են խորհրդարանի գրադարանում ու թանգարանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ