Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ բանակցություններում կարծիքները տարբերվել են մի քանի հարցերի շուրջ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել որոշ հարցերի շուրջ, սակայն երկու կամ երեք հիմնական թեմաների շուրջ տարաձայնությունները մնում են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։
«Մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասանք, սակայն երկու կամ երեք կարևոր հարցերի շուրջ կարծիքները տարբերվեցին, և, ի վերջո, բանակցություններում չհաջողվեց համաձայնության գալ։
Բանակցություններին ավելացան որոշ նոր թեմաներ, ինչպիսիք են Հորմուզի նեղուցը, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր բարդությունները», – նրա խոսքերը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Բաղայիի խոսքով՝ բանակցությունները «տեղի են ունեցել անվստահության և կասկածամտության մթնոլորտում»։ «Բնականաբար, սկզբից չէր սպասվում, որ համաձայնության կհասնենք մեկ նիստում։ Ոչ ոք դա չէր սպասում», – նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ