Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից


Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել․ Հրաչյա Ռոստոմյան

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ։ «Առավոտին» ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

-Պարոն Ռոստոմյան, նախօրեին Հայաստանում անցկացվեց Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որի ընթացքում, ինչպես արդեն տեղեկացանք, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ասոցիացիայի նախագահ: Ովքե՞ր առաջադրեցին պարոն Ծառուկյանի թեկնածությունը և ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Այո՛, իրավացի եք, ֆորումի ընթացքում պարոն Ծառուկյանն ընտրվեց Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ: Դա ասոցիացիայի բոլոր անդամների խնդրանքն էր պարոն Ծառուկյանին, որի մասին բարձրաձայնեց ասոցիացիայի նախագահ Ազատ Մուրադովը: Նա հանդես եկավ բավականին ծավալուն ելույթով, որտեղ մանրամասն խոսեց այն ահռելի աշխատանքի մասին, որն այս տարիներին պարոն Ծառուկյանն իրականացրել է սպորտի բնագավառում: Պարոն Մուրադովը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է սպորտի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, և նրա ներդրումներն ու աշխատանքը տեսանելի են եղել նաև միջազգային օլիմպիական համայնքին: Հաշվի առնելով այդ ամենը՝ պարոն Մուրադովը Գագիկ Ծառուկյանին փոխանցեց ասոցիացիայի անդամների խնդրանքը՝ գլխավորելու մարզական այդ կարևոր կառույցը և նշեմ, որ նրանց խնդրանքին ՀԱՕԿ նախագահն արձագանքեց մեծ սիրով՝ ընդգծելով, որ պատրաստակամ է դառնալու միավորող ուժ և կամուրջ Եվրոպայի և Ասիայի մարզական ընտանիքների միջև:

-Կխնդրեմ խոսեք նաև ֆորումի կարևորության մասին: Ի՞նչ նշանակություն ուներ այս միջոցառումը մեր երկրի համար:

-Առանց ավելորդ չափազանցության պետք է ասեմ, որ սա բացառիկ կարևորության միջոցառում էր։ Մեզ համար մեծ պատիվ էր Հայաստանում հյուրընկալել նման մակարդակի նախաձեռնությունը։ Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում էր համախմբել համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ անձանց՝ եվրոպական ու ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, տարբեր առաջատար ընկերությունների ղեկավարների, նաև աշխարհահռչակ մարզիկների: Այստեղ էր նաև Եվրոպայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դայնա Գուձինևիչյուտեն: Նշեմ, որ ֆորումի աշխարհագրությունը լայն էր՝ Գերմանիա, Չինաստան, Մոլդովա, Լիտվա, Իրան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ պատրաստակամություն են հայտնում համախմբվել՝ մարզական գործակցությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

-Ո՞րն է այս ֆորումի հիմնական նպատակը։

– Սա մի հարթակ է, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ։ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի ռազմավարական նպատակն է զարգացնել սպորտը միջազգային մակարդակում, ապահովել երկխոսություն պետությունների միջև՝ առաջատար փորձի փոխանակման նպատակով։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես ողջունել է և աջակցել Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախաձեռնություններին։ Վստահ ենք՝ դրանք օգնելու են թե´ հայրենական, թե´ միջազգային սպորտի զարգացմանը, և օգնելու են գործընկեր պետություններին՝ է´լ ավելի խորացնելու գործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը։ Այս համաժողովը աշխատելու շատ լուրջ հնարավորություն է ստեղծում բոլորիս համար՝ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման առումով։ Իսկ եթե ավելի կարճ՝ սա կամուրջ է Եվրոպայի և Ասիայի մարզաշխարհների միջև։

– Նշեցիք, որ մի շարք երկրներ են մասնակցել ֆորումի աշխատանքներին, սակայն ՌԴ-ն չէր մասնակցում։ Փաստացի Եվրոպայի, Ասիայի օլիմպիական կոմիտեները մասնակցում են, սակայն ՌԴ պատվիրակությունը՝ոչ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

-Այո՛, ցավոք սպորտը ևս դարձել է մեծ քաղաքականության մի մաս և այստեղ անարդարության էլեմենտ կա, քանի որ ՌԴ օլիմպիական կոմիտեն, մարզական գերատեսչությունները մարզիկները մշտապես ներկայացված են եղել նման հարթակներում։ Եվ ես կարծում եմ, որ հենց այստեղ է կարևորվում մեր առաքելությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: ՀԱՕԿ-ը պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ տարբեր պետությունների մարզիկների համատեղ հավաքների համար, քանզի մեր մարզական օբյեկտները, կլիման, աշխարհագրական ռելիեֆը, մի շարք մարզական ուղղությունների համար բացառիկ հարմարավետ են։ Մենք պատրաստ ենք նաև մարզիչների և մարզական մասնագետների փոխանակման համատեղ խոշոր նախագծեր իրականացնել, համատեղել ջանքերը՝ միջազգային մակարդակում սպորտի զարգացման և Եվրասիական մայրցամաքի մի շարք պետությունների միջև առաջատար փորձի փոխանակման նպատակով։

 -Երեկ հայտնի դարձավ, որ Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև դրա ղեկավար կազմը, իրենց պարտականություններն ու լիազորություններն իրականացնում են ՀԱՕԿ կանոնադրության և Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի համաձայն։ Ընտրված պաշտոնյաները շարունակում են կատարել իրենց գործառույթները մինչև ՀԱՕԿ Գլխավոր ասամբլեայի առաջին հատուկ նիստի անցկացումը։ Քանի դեռ այդ նիստը չի կայացել, նրանց պաշտոնավարումը շարունակվում է։ Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը նշանակված էր 2026 թվականի ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին։ Սակայն ՀԱՕԿ բազմաթիվ անդամներից միայն մեկը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, ստանալով օրակարգը, որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ թեկնածությունների մասով, և որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը։ Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք այս հարցի լուծումը տեսնում ենք իրավական տիրույթում և առաջնորդվելու ենք իրավական մեխանիզմներով։ Մեր իրավաբանների թիմն աշխատում է այս ուղղությամբ և այս հարցի հանգուցալուծումը մեր և մեր մարզաշխարհի օգտին է լինելու։ Ինչ վերաբերում է մարզաշխարհի արձագանքին, կարծում եմ՝ ոլորտի ներկայացուցիչները պետք է այս իրավիճակին մոտենան օլիմպիական հանդարտությամբ ու հանգստությամբ։ Մենք բոլոր իրավիճակներում եղել ենք միասնական և վստահ եմ՝ նույն միասնականությամբ էլ կհաղթահարենք այս ոչ հաճելի փուլը։ Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել ու որն էլ այս տարիների ընթացքում ընկած է եղել մեր բոլոր հաղթանակների հիմքում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
Ամենադիտված