Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով


ՀՀ-ն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել․ Փաշինյանը հանդիպում է ունեցել խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։

Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ հանդիպմանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները և շնորհակալություն հայտնել նրանց նման գործառույթի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից տվյալ ընկերությունները հիմնականում արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել Կառավարության քաղաքականություններին և 2018–ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։ «Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե Կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,– ասել է երկրի ղեկավարը՝ կարևորելով այս դինամիկայի շարունակականությունը։

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ «Մենք պետք է հասկանանք՝ ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել»,– ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսել՝ տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունն ապահովելու համար։ Մասնավորապես, վարչապետը հիշատակել է Տնտեսության արդիականացման ծրագիրը, որն էական դերակատարում է ունեցել տնտեսական դինամիկան ապահովելու հարցում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 2018-ից մինչ օրս՝ ի հեճուկս 2020 թվականի կորոնավիրուսի համավարակի, պատերազմի, Հայաստանում միջինում 7% տնտեսական աճ է ապահովվել։ Այս համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին՝ տնտեսական աճին նպաստելու համար։

Հաջորդիվ վարչապետը խոսել է առողջության համընդհանուր ապահովագրության, աշխատող անձանց աշխատավարձերի դրույքաչափերին, դրանց միջոցով համակարգից օգտվողների թիվն ավելացնելու հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգը հաջողությամբ գործարկվել է և այս առումով գործատուները շատ առանցքային դերակատարում ունեն։

Վարչապետն անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը՝ խոսել է նաև Կառավարության սոցիալական քաղաքականության մասին, ըստ որի՝ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։ «Պրոցեսները գնալու են հետևյալ տրամաբանության մեջ՝մենք մարդուն ուղեկցելու ենք մինչև աշխատանք։ Այսինքն՝ անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է ներառվել․ մենք X կետում մարդուն պետք է կոնկրետ հասցեով և աշխատավարձով աշխատանք առաջարկենք, և այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը եկամուտ ունի, որովհետև եթե մարդը եկամուտ չունի, ինչո՞ւ է հրաժարվում աշխատանքից։ Բայց իհարկե այս ամեն ինչի համատեքստում ամենակարևորը կրթությունն է և կրթական վերափոխումը, որ մենք մարդկանց կարողանանք աջակցել այդ հարցում»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչն իհարկե կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ «Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և ներմուծման, և արտահանման հուսալի ուղի է»,– ասել է վարչապետը։

Ամփոփելով՝ երկրի ղեկավարը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցած այս փոփոխությունների համար, որովհետև կան ոլորտներ և ընկերություններ, որոնց դերը Հայաստանի Հանրապետությունում դժվար է գերագնահատել։ Շատ կարևոր է, որ այդ ընկերությունները նաև նոր մենթալիտետ, նոր մտածողություն, նոր կուլտուրա են բերում Հայաստանի Հանրապետություն, ինչն իրականում ամենակարևոր կապիտալն է, նոր տարածքներ է բացում՝ գործունեության նոր ոլորտներ, նոր դաշտեր մտնելու համար։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել։ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել։ Ակնհայտ է, որ Կառավարությունն առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների և տնտեսության իրական հատվածի, դա չի կարող անել և ընդամենը այսօր շնորհակալություն հայտնելուց բացի, ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա, սա է, ըստ էության, իմ հիմնական ուղերձը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդիվ քննարկվել են տնտեսության զարգացման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին, ներդրվող գործիքակազմերին, ներդրումային դաշտի շարունակական բարելավմանը, առկա հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Ամենադիտված