ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով


Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, թե Եկեղեցին «պետություն է պետության մեջ», ինչը ՀՀ իշխանությունները չեն կարող հանդուրժել։ Մայր Աթոռն իր հերթին բազմաթիվ հայտարարություններով ու գործերով փաստել է, որ մտադիր չէ պետության հետ սրելու հարաբերությունները, հակառակը՝ պատրաստ է համատեղ քննարկումներով համագործակցության եզրեր գտնել այն ծրագրերում, որոնք չեն հակասում ազգային-եկեղեցական սկզբունքներին։

Սակայն ՀՀ իշխանությունների կողմից դրական ազդակների ու արձագանքների բացակայությունը ավելի է ծանրացնում հարաբերություններում առկա ճգնաժամը։ Որոշ դեպքերում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) ստիպված է լինում պաշտպանական դիրքերից արձագանքել ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող տարբեր հակաօրինական ու ապազգային քայլերին։ Մասնավորապես, Մայր Աթոռը հայտարարել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների ելքի սահմանափակումները միտումնավոր խոչընդոտում են Եկեղեցու բնականոն գործունեությունը, այդ թվում՝ մասնակցությունը միջազգային եկեղեցական ժողովներին։ ՀԱԵ կողմից ընթացիկ գործերի կամ որոշակի գործունեության փաստացի դադարեցումը, ինչպիսին էր գնդերեցների ծառայությունը, պայմանավորված է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ծայրահեղ սրմամբ և հոգևորականների նկատմամբ իրականացվող իրավական ու քաղաքական ճնշումներով։ Մասնագետների կողմից այս ամենը դիտարկվում է որպես խստագույնս դատապարտելի հոգեբանական ճնշում հոգևորականների նկատմամբ։ Նույն տրամաբանությամբ է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատվել նաև ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։

Ամենայն հայոց կաթողիկոսի գործունեությունը անարդարացիորեն սուր քննադատության է արժանանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ինչը նույնպես խաթարում է եկեղեցական ընթացիկ հարցերին անդրադառնալուն ու դրանց լուծումներ տալուն։

Հատկապես զգայուն է դարձել Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի աշխատանքը, որի ատենապետ Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես անարդարացիորեն մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել։ Եկեղեցին զգուշանում է կարգապահական պատիժներ սահմանել «կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով հնազանդության ուխտը դրժած» անխտիր բոլոր հոգևորականներին և, զարմանալիորեն զգուշանում է նաև քահանայական կարգի մեջ վերականգնել անհամեմատելի նվազ զանցանքների համար կարգալույծ հռչակված այն հոգևորականներին, ովքեր զղջմամբ ու որդիական խոնարհությամբ իրենց քահանայական ծառայությունը շարունակելու խնդրանքով դիմել են Վեհափառ Հայրապետին։ Բարեբախտաբար, այդպիսինները քիչ չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսին քննադատող՝ Սփյուռքի մեր շատ փոքրաթիվ հայրենակիցների կողքին Եկեղեցին, ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, աջակիցների մեծ բանակ ունի։ Նրանց մեջ բազմաթիվ ազնիվ հայորդիներ կան, ովքեր, քննադատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հակաեկեղեցական կեցվածքը, հանդես են եկել ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Այդպիսի հայտարարություններից ամենաուշագրավը 2026 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի կառավարության և ՀԱԵ միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունն էր, որի հեղինակների թվում են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Արա Դարզին, Էրիկ Էսրայել յանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ժոզեֆ Ուղուրյանը և Պերճ Սեդրակյանը։ Ավելի ուշ նրանց էին միացել նաև այլ հավատավոր հայորդիներ։ Հայտարարությունը բովանդակալից էր։ Մեջբերեմ մի հատված. «Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց պետությունը, Հայոց եկեղեցին և հայկական Սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան։ Մենք կոչ ենք անում Սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայնը և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»։ Ըստ հայտարարության հեղինակների, «ժամանակն է», մինչդեռ, իմ հանդուգն դիտարկմամբ, ոչ թե ժամանակն է, այլ բավականին ուշացած է։ «Ժամանակը» այն ժամանակ էր, երբ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս մղվեց կրթական ծրագրերից, «ժամանակն» էր, երբ բանտարկվեցին հոգևորականներ ու անմեղ մարդիկ։ «Ժամանակն» էր, երբ Ամենայն հայոց կաթողիկոսին կանչում էին վարչապետի կեցավայր, որպեսզի ապացուցեն, որ իրենք թլփատված չեն։ «Ժամանակն» էր, երբ հերթով պղծվում ու բռնազավթվում էին Հայոց աղոթատներ։ «Ժամանակն» էր, երբ հերոսածին մորը գետնի վրա քարշ տալով՝ իր նահատակ որդու սրբազան շիրիմի մոտից բերման էին ենթարկում։ «Ժամանակն» էր, երբ Հայոց Ցեղասպանությունն ու մեր Սուրբ լեռն էին ուրանում։ «Ժամանակն» էր, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր պղծվում ու ավերվում... «Ժամանակներ» շատ են եղել, պարոնայք։ Իսկ հիմա, երբ Ամենայն հայոց ազգընտիր Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների ու մյուս հոգևորականների հետ մեղադրյալի կարգավիճակով, դավաճաններով շրջապատված, ամեն վայրկյան սպասում է նոր շինծու մեղադրանքների ու ձեռնաշղթաներին, հիմա՞ է ժամանակը։ Ներեցեք։ Ընդ որում, այդ «ժամանակից» էլ արդեն բավականին ժամանակ է անցել։ Ժամանակի տերը Աստված է, և, անկախ ամեն ինչից, կարծում եմ՝ Եկեղեցին իր ամենօրյա աղոթքներին զուգահեռ չպետք է անտեսի ներեկեղեցական ընթացիկ հարցերը, որովհետև հենց դրանք են Եկեղեցու սրտի բաբախյունը, որը երբեք չպետք է կանգ առնի։ Ընթացիկ եկեղեցական հարցերի սառեցումը հենց այն օրակարգային հարցերից է, որին քայլ առ քայլ ձգտում է ՀՀ ներկայիս իշխանությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը
Ամենադիտված