Ես թիրախավորում եմ և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները. Ռուբեն Ռուբինյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ այն լրատվամիջոցները, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Բոլոր այստեղ ներկա այն լրագրողները, որոնք լավ չեն զգում այն փաստից, որ բարձրացնում եմ ֆինանսական աղբյուրների հրապարակման հարցը, բոլոր այն լրագրողները, որոնք ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անելու:
Ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որ լրագրողներն ու լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, ստիպված լինեն հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրներն ու մարդիկ իմանալու են, թե լրագրողները, որոնք գալիս, քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հարցեր են տալիս, ում պատվերով են դա անում»,-նշել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ