Զոհված զինծառայողների ծնողները դիմում-հանրագիր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր դիմում-հանրագիր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներին և պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրապարակել հանձնաժողովի աշխատանքի համապարփակ զեկույցը։
Լրագրողների հետ զրույցում ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը հիշեցրեց, որ երկրի թիվ մեկ պատասխանատուն օրեր առաջ ասուլիսում հաթհաթա էր անում. «Եթե դուք խելոք չմնաք, ընդդիմություն, ես կհրապարակեմ 44-օրյա պատերազմի զեկույցից ինչ-որ մի մաս»։
Գևորգյանի գնահատմամբ՝ նա դրանով հղում է տալիս, որ իբր մեղավոր են ընդդիմադիր գործիչները։
«Հրապարակեք՝ ով ինչ ունի վախենալու։ Ի վերջո, երկրից, պետությունից, ազգից ոչ մի բան թանկ չէ։ Բայց և այնպես, մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխող ուժը եղել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այդ դեպքում հրապարակեք նաև մյուսը, որ տեսնենք ընդհանրապես՝ ով ինչ է արել։ Եկեք միասնական ուժերով ճնշում գործադրենք, և հրապարակեն»,– նշեց նա։
Հետևեք մեզ՝ այստեղ