Պլանավորվում է Նեթանյահուի խոսակցությունը Լիբանանի նախագահ Աունի հետ. իսրայելցի նախարար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանավորվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսակցությունը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ: Այս մասին հայտնել է Իսրայելի նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես հույս ունեմ, որ այս քայլը վերջնարդյունքում կբերի Լիբանանի՝ որպես երկրի բարգավաճմանը և զարգացմանը»,- ասել է նա։
Ըստ Գամլիելի, ով հանդիսանում է Իսրայելի անվտանգության կաբինետի անդամ, խոսակցության անցկացումը նախապատրաստվում է երկար ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նեթանյահուն և Աունը բանակցություններ կվարեն ապրիլի 16-ին։ Նրա խոսքով՝ սա կլինի Իսրայելի և Լիբանանի առաջնորդների առաջին խոսակցությունը 34 տարվա ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ