Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ապրիլի առաջին տասնօրյակի վերաբերյալ ագրոօդերևութաբանական տեղեկագիր։ Ըստ այդմ, տասնօրյակի ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը։
Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։
Որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել հանգույցային արմատների առաջացման և թփակալման փուլերում, տեղ-տեղ հնդավորները թույլ բողբոջել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացանը դեռ ցողունակալման փուլում է, իսկ Արարատյան դաշտում երևացել են ծեղացողունի ներքին հանգույցները։
Հետևեք մեզ՝ այստեղ