Թրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե այն չընդունի Վաշինգտոնի առաջարկած համաձայնագիրը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ մասնակցելու Իրանի վերաբերյալ բանակցություններին։
«Մենք առաջարկում ենք շատ արդար և ողջամիտ համաձայնագիր, և ես հույս ունեմ, որ իրանցիները կընդունեն այն, քանի որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները մտադիր է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները», – գրել է Թրամփը իր սոցցանցերի էջում։
Հետևեք մեզ՝ այստեղ