Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի


Հիվանդասենյակ թիվ 5

Գայանե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Իմ ամուսինը մեր հարսանիքի օրը գնաց Արցախ՝ ռազմաճակատ: Հիմա զինվորական է, մայոր, սահման պահող զորամասում: Դավիթս զինվորականների հետ է մեծացել: Նրանց ոգով է դաստիարակվել: Դեռ չէր զորակոչվել, ասում էր՝ ես պիտի դիրք բարձրանամ, սահման պահեմ: Դե, Ձեր աչքերով եք տեսնում՝ որքան ամուր է, ուժեղ, տրամադրությունը բարձր: Ինձ ասում է՝ գնա մազերդ ներկիր, որ ընկճված տեսք չունենաս: Իմ տղան է ինձ ուժ տալիս:

Արմենուհի Գրիգորյան

զինվոր Դավիթի մայրը

Մեզ չեք վախեցնի

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Տղաս արիաբար պաշտպանել է Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ նաև իմ որդու շնորհիվ թշնամուն ուղարկեցինք իր որջը: Ես զինվորի մայր եմ, իսկ դա քաջ, ամուր, ուժեղ լինելու պարտավորություն է առաջին հերթին: Երկրի նախագահը, պաշտպանության նախարարը ասացին, որ իրենք միշտ մեր կողքին կլինեն: Մենք չենք ընկճվելու, չենք նահանջելու: Հակառակորդը մեր որդիների վրա կրակելով մեզ չի վախեցնի:

Քնարիկ Ավետիսյան

զինվորի մայր

 

 

Միշտ Ձեր կողքին ենք լինելու

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Այս հիվանդասենյակը տասնյակ տարիների վաղեմության հիշողություններ է արթնացնում: Ես այս հիվանդասենյակում էի պառկած. ականի պայթյունը վնասել էր ոտքս: Ինձ թվում էր՝ կյանքն ավարտվել է. ընդամենը 19 տարեկան էի: Գոռում էի, սպառնում բժիշկներին, չէի հաշտվում կատարվածի հետ:

Այդ ժամանակ էր, որ Շառլ Ազնավուրը հենց այս հիվանդասենյակում ինձ այցի եկավ… Մենք 40 րոպե զրուցեցինք։ Նա ասես կարդում էր մտքերս ու մեկ առ մեկ պատասխանում էր իմ մտահոգություններին, կասկածներին, իմ բազում անպատասխան հարցերին: Նա այնպիսի հույս ու ոգի ներշնչեց իր խոսքերով, այնպես գոտեպնդեց, որ ասես կյանք վերադարձրեց ինձ… Հեռանալիս խնդրեց, որ սեղանիս դրված իմ լուսանկարը նվիրեմ իրեն։ Ես այդ նկարում 16 տարեկան էի ու զինվորական համազգեստով։ Չգիտեմ՝ նկարս մեծն Շառլ Ազնավուրի ինչին էր պետք (գուցե բոլորովին էլ պետք չէր), բայց այդ պահին ես այնպիսի հզոր ապրումներ ունեցա։

Հիմա ես եմ մեր հերոս զինվորների կողքին: Ես հարկավոր բառեր եմ գտնում հերոս տղաների համար, որպեսզի չկորցնեն լավատեսությունը, երջանիկ լինելու կամքը… Այս պահին իմ զինվոր տղան նույնպես սահմանին է, իսկ ես նոր եմ վերադարձել Արցախից: Տղայիս զորամասը չեմ գնացել, ուրիշ զորամաս եմ գնացել, որովետև բոլոր զինվորներն էլ մեր տղաներն են: Գիտեմ՝ մի ուրիշ ազատամարտիկ էլ իմ տղայի կողքին է կանգնելու:

Արտյոմ Պողոսյան

ազատամարտիկ

 

Եկել եմ շնորհակալություն ասելու զինվորին

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Եկել եմ շնորհակալություն ասելու մեր զինվորներին, որ խիզախությամբ պաշտպանել են Հայրենիքը ու ետ են շպրտել թշնամուն: Եկել եմ իմ օրինակով համոզելու, որ կարելի է ապրել նաև մեկ ձեռքով, ապրել գլուխը բարձր, հպարտ, սիրով շրջապատված… Ես չեմ մոռացել, թե ինչ ապրումներ ունեի, երբ սկսեցի հասկանալ-գիտակցել դաժան իրականությունը, երբ տեսա, որ կորցրել եմ վերջույթներս: Որքան էլ ասենք, որ մենք զինվոր ենք ու պատրաստ ենք ամեն անակնկալի, միևնույն է, գալիս է մի պահ, երբ չես պատկերացնում, թե ինչպես ես շարունակելու ապրել…. Եվ այդ ժամանակ է, որ զգում ես քեզ սիրող մարդկանց կարիքը: Սերը ուժի ամենամեծ ակունքն է: Այս տղաների բոլոր կորուստներն ու զոհողությունները մեր սիրով պիտի փոխհատուցենք:

Սարգիս Ստեփանյան

մայոր

Հիվանդասենյակ թիվ 5: Այս բառակապակցությունը իմ հիշողության մեջ կմնա որպես հայի հերոսության, Հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, Հայոց բանակի անպարտելիության խորհրդանիշ… Հիվանդասենյակ չէր, զորանոց էր, բանակ էր… Օդը լցված էր ասքերով, ուժով, կամքով: Հաղթանակով: Ես տեսա հպարտության, քաջության, հայրենասիրության սահմանը: Ես հասկացա՝ աշխարհում չկա մի ուժ ու մի զենք, որ հաղթի հայի հոգու ուժին:

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Ամենադիտված