Ողբերգական վթար՝ Սյունիքում, «Lada»-ի վարորդը մաhացել է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ը տեղեկացավ՝ Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
Ժամը 12։00-ի սահմաններում Ագարակ–Երևան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և իրականացրել անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ։
Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները՝ համապատասխան ստորաբաժանումների ղեկավար կազմի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ