Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում հայտնաբերվել է 27-ամյա Կարոլինա Ֆլորես Գոմեսի՝ 2017 թվականի «Միսս դեռահասների տիեզերք» մրցույթի հաղթողի դին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կինը հայտնաբերվել է իր բնակարանում՝ Պոլանկո բարձրակարգ թաղամասում։ Նրա մարմնի վրա եղել է գլխի հրազենային վնասվածք։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 21-ին։
Նախնական տվյալներով՝ սպանության պահին բնակարանում գտնվել են նրա ամուսինն ու մայրը, որոնք այս պահին դիտարկվում են որպես գլխավոր կասկածյալներ։ Քննիչները նաև նշում են, որ դեպքը տեղի է ունեցել կնոջ նախատեսված ամուսնալուծությունից ընդամենը մեկ օր առաջ։
Գոմեսի ընտանիքը պահանջում է արագ և անաչառ հետաքննություն։ Նրա մայրը կազմակերպել է բողոքի ակցիա՝ արդարադատություն պահանջելով։
Բախա Կալիֆոռնիայի նահանգապետը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հնարավորինս արագ բացահայտել դեպքը և ապահովել օրենքի ամբողջական կիրառումը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Մեքսիկայում օրական միջինը սպանվում է մոտ 10 կին, ինչը կրկին ուշադրություն է հրավիրում երկրում կանանց նկատմամբ բռնության բարձր մակարդակի վրա։