Ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ջերմային այրվածքով երեխա է տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են եռացված հեղուկով ստացված այրվածքներ՝ ձախ նախաբազկի հատվածում՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, մարմնի մոտ 5 տոկոս մակերեսով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ, 3-ամյա Ա․ Հ․-ն է։
Past.am-ը տեղեկացավ,որ երեխան վնասվածքը ստացել է իր մայրական պապիկի տանը, երբ եռացված հեղուկը պատահաբար թափվել է նրա ձեռքի վրա։
Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։