Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 24-ին Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցեց Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներին, որոնք մեկնարկեցին Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և շարունակվեցին 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված պաշտոնական արարողությամբ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Բրյուսելում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդան Սարգսյանը, Բրյուսելի Իքսել համայնքի ղեկավար Ղոման դը Ռոզմը, Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաղդը, Սենատի անդամ Կարլ Վանլյուվեն, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը։
Վարդան Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու կարևորությանը՝ ներկայացնելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունները և ընդգծելով համատեղ ջանքերի հրամայականն այս օրակարգի շրջանակներում։
Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ և Բելգիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառման ավարտին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։
Հետևեք մեզ՝ այստեղ