Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին

Հասարակություն

Վերջերս Հայաստանը բախվել է զեղծարարների հոգեբանական ամենածանր սխեմաներից մեկի վերադարձի հետ։ Թեև այն ունի երկար տարիների պատմություն, «հարազատի վտանգի մեջ լինելու» լեգենդը մեր հանրապետությունում նոր ակտիվության գագաթնակետի է հասել՝ շահագործելով ամենազգայունը՝ սերը մտերիմների հանդեպ և նրանց կորստի վախը։

Խաբեության մեխանիզմը․ սցենար, որը խաղում է զոհի զգացմունքների հետ

Զեղծարարներն օգտագործում են Ձեր շոկային վիճակը։ Զանգը կարող է ստացվել թե՛ ֆիքսված, թե՛ բջջային հեռախոսին։ Զրուցակիցը ներկայանում է որպես բժիշկ, քննիչ կամ ոստիկանության աշխատակից և հայտնում է դժբախտ լուրը․ ձեր մտերիմ անձը ծանր ավտոտրանսպորտային պատահարի մասնակից է դարձել, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում կամ ձերբակալված է լուրջ իրավախախտման համար։

Ավելի իրական թվալու համար զեղծարարները հաճախ կրկնօրինակում են այդ հարազատի ձայնը՝ կողքից լսվում է լաց, խանգարող ազդանշաններ կամ դժվարությամբ հասկացվող օգնության կոչեր։ Դրանից հետո «պաշտոնական անձը» առաջարկում է լուծում․ օրինակ, շտապ մեծ կանխիկ գումար փոխանցել առաքիչին, կամ «գործի փակման համար» փոխանցում կատարել կամ էլ շտապ վիրահատման համար կատարել վճարում։ Այստեղ գլխավոր գործիքը ձեզ շտապեցնելն է։ Զոհին չեն թողնում անջատել զանգը՝ ստիպելով գործել պահի ազդեցության տակ։ 

Այս սխեման հատկապես վտանգավոր է տարեցների դեպքում։ Զեղծարարները արթնացնում են մեղքի զգացում՝ ստուգելու և մտածելու ժամանակ չտալով։

Իրավաբանական ծուղակ

Այս մեթոդի խորամանկությունը կայանում է գումարի փոխանցման տարբերակների մեջ։ Երբ գումարը կանխիկ փոխանցվում է առաքիչին կամ  ուղարկվում է անհայտ քարտի կամ էլ էլեկտրոնային դրամապանակի, հետվերադարձի իրավական մեխանիզմները գրեթե չեն մնում։ Բանկը չի կարող չեղարկել այն գործընթացը, որը կատարվել է հաշվի սեփականատիրոջ կողմից՝ հույզերի ազդեցության տակ, իսկ այս շղթայում ներգրավված «առաքիչները» հաճախ պարզապես անհետանում են առանց հետքերի։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Մտերիմներին օգնելու ձեր պատրաստակամությունը հիանալի որակական հատկանիշ է, որը չպետք է դառնա գործիք զեղծարարների ձեռքում։ Ձեզ և ձեր ընտանիքին պաշտպանելու համար անհրաժեշտ է հիշել․

  • Խուճապի մի՛ մատնվեք։ Դադար վերցրեք, շունչ քաշեք և ասեք․ «Ես կզանգահարեմ»։
  • Միանգամից ստուգե՛ք տեղեկատվությունը։ Ինքներդ զանգահարեք հարազատին, կամ եթե նա չի պատասխանում, կապվե՛ք այլ հարազատների հետ։
  • Ոչ մի գումար առաքիչներին։ Պետական մարմինների կամ հիվանդանոցների իրական աշխատակիցները երբեք չեն ուղարկի մարդկանց գումարի հետևից։ Սա օրենքի ուղղակի խախտում է և զեղծարարության ազդանշան։
  • Ստուգեք լեգենդը։ Տվեք ճշգրտող հարց, որին կողմնակի անձիք չեն կարող պատասխանել։ Զեղծարարը միանգամից կդադարեցնի խոսակցությունը։
  • Զանգեք ոստիկանություն։ Անգամ, եթե ժամանակին հասկացել եք, որ ձեզ խաբում են, անպայման տեղեկացրեք ոստիկանությանը։ Ձեր հայցը կօգնի բլոկավորել զեղծարարների հեռախոսահամարները և պաշտպանել նրանց, ովքեր կլինեն ոչ այնքան ուշադիր։

Հիշեք․ այս սխեման հիմնված է հանկարծակիության և վստահության չարաշահման վրա։ Ձեր գումարները կլինեն անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ չեք առաջարկել դրանք զեղծարարներին՝ հույզերի ազդեցության տակ։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Ամենադիտված