Տղամարդն իր քրոջ կմախքը տարել է բանկ՝ նրա հաշվից գումար հանելու
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Օդիշա նահանգի բնակիչը գնացել է բանկի մասնաճյուղ՝ իր մահացած քրոջ մասունքներով, փորձելով ապացուցել նրա մահը և նրա հաշվից 20,000 ռուփի (մոտավորապես 210 դոլար) հանել։ Այս մասին հաղորդում է India Today ամսագիրը՝ հղում անելով ոստիկանությանը։
Պարզվել է, կինը մահացել է երկու ամիս առաջ հիվանդության պատճառով, իսկ անասունների վաճառքից վաստակած գումարը մնացել է նրա հաշվին՝ տեղական բանկում։ Տղամարդը նախկինում այցելել էր մասնաճյուղ, բայց աշխատակիցները պահանջել էին փաստաթղթեր, որոնք տղամարդը՝ 50-ամյա Ջիտու Մունդան, չէր կարողացել տրամադրել իր անգրագիտության պատճառով։
«Ես մի քանի անգամ գնացի բանկ, և նրանք ինձ ասացին, որ բերեմ հաշվի տիրոջը՝ նրա անունով գումար հանելու համար։ Ես ասացի նրանց, որ նա մահացած է, բայց նրանք անտեսեցին ինձ և պնդեցին, որ ես նրան բերեմ բանկ։ Հուսահատությունից դրդված՝ ես փորեցի գերեզմանը և վերցրի նրա կմախքը՝ որպես մահվան ապացույց», - հրատարակությանը պատմել է Մունդան։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդուն վստահեցրել են, որ կօգնեն նրան վերադարձնել գումարը։ India Today-ի տվյալներով՝ կնոջ կմախքը հետագայում վերահուղարկավորվել է իրավապահ մարմինների ներկայությամբ։
Տեղական իշխանությունները բանկին հանձնարարել են անհապաղ կազմակերպել միջոցների վճարումը։