Եվրոպական ավիաընկերությունները կարող են զանգվածաբար սնանկանալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական ավիաընկերությունները կարող են մինչև սեպտեմբեր զանգվածաբար հայտնվել սնանկացման եզրին, եթե ինքնաթիռների վառելիքի գները չնվազեն։ Այս մասին հայտարարել է հունգարական լոուքոսթեր Wizz Air ավիաընկերության գործադիր տնօրենը, փոխանցում է РИА Новости-ն։
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին վառելիքի գները կրկնապատկվել են՝ 831 դոլարից հասնելով 1800 դոլարի մեկ տոննայի համար, նշել է հունգարական լոուքոսթեր ավիափոխադրողի գործադիր տնօրենը։ Նա զգուշացրել է, որ այս գները կարող են բարձր մնալ ևս մեկուկես տարի, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվեն։
Ռիսկերը մեծ են նաև եվրոպական ազգային ավիաընկերությունների, այդ թվում՝ British Airways-ի և Air France-ի համար։ Այնուամենայնիվ, նույնիսկ այն ավիափոխադրողները, որոնք պատրաստ են ֆինանսական դժվարությունների, կարող են սկսել զանգվածաբար կրճատել իրենց չվերթների քանակը, նշել է Wizz Air-ի գործադիր տնօրենը։
Հետևեք մեզ՝ այստեղ