Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։
Թե ինչպես է զեբրին հաջողվել դուրս գալ վանդակից ու հայտնվել Մյասնիկյան պողոտայում, դա երևի պետք մտահոգի ոչ միայն կենդանաբանական այգու տնօրինությանը, այլ նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Հետևեք մեզ՝ այստեղ