Հնդկաստանում փիղը հարձակվել է մարդկանց վրա. կա զոհ և վիրավոր
Միջազգային
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում փղի հարձակման հետևանքով մեկ տղամարդ մահացել է, իսկ մյուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Onmanorama պորտալը։
Պորտալի տվյալներով՝ Մայանադ Պարթասարաթի անունով փիղը բերվել է Կերալա նահանգի հինդուիստական տաճարում օրհնության արարողությանը մասնակցելու համար։ Հանկարծակի ագրեսիվ դառնալով՝ կենդանին ազատվել է շղթայից և քաոս է ստեղծել տաճարի տարածքում։ Այնուհետև փիղը հարձակվել է մոտակա մեքենաների վրա և մահացու վիրավորել մի տղամարդու։ Մեկ այլ մարդ վիրավորվել է։
Կենդանուն հանդարտեցրել են դեղամիջոցով և կապել արմավենուց։
Հետևեք մեզ՝ այստեղ