Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

Հասարակություն
  • ԵՆԲ խումբը (ԵՆԲ և ԵՆՀ) կտրամադրի մասնակի պորտֆելային երաշխիք` ապահովելով մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար։ 
  • Ակնկալվում է, որ նախաձեռնությունից կօգտվի շուրջ 900 փոքր բիզնես` նպաստելով ավելի քան 5000 աշխատատեղերի պահպանմանը: 
  • Երաշխիքը ապահովված է Եվրոպական միության կողմից` «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակներում։ 
  • Սա ԵՆԲ խմբի երկրորդ ուղղակի գործարքն է Ամերիաբանկի հետ։ 

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ), որոնք միասին ներկայացնում են ԵՆԲ խումբը, միավորում են ուժերն Ամերիաբանկի հետ՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար։ 

Գործարքն իրենից ներկայացնում է մասնակի պորտֆելային երաշխիք, որը թույլ կտա Ամերիաբանկին ձևավորել մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր վարկային պորտֆել՝ նպաստելով բիզնեսի աճին և տնտեսական կայունությանը։

Այս նոր նախաձեռնությունը հիմնված է ԵՆԲ-ի և Ամերիաբանկի միջև արդեն իսկ առկա գործընկերության վրա և  հաստատությունների միջև երկրորդ ուղղակի գործարքն է։ Դրա նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը հայկական ՄՓՄՁ-ների համար, մասնավորապես այն ձեռնարկությունների, որոնք դժվարությունների են հանդիպում մատչելի ֆինանսավորում ստանալու հարցում։

Ակնկալվում է, որ գործարքը կաջակցի շուրջ 900 ՄՓՄՁ-ների և կնպաստի ավելի քան 5000 աշխատատեղի պահպանմանն ամբողջ Հայաստանում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը և մասնավոր հատվածի աճին։

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Երևանում՝ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի և ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերի մասնակցությամբ։ Միջոցառմանը Եվրոպական միության անունից ելույթ ունեցավ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերը, որը վերահսկում է ԵՆԲ գործունեությունը Հայաստանում, ասաց.  

«Փոքր բիզնեսները Հայաստանի տնտեսության հենասյունն են, և ֆինանսավորման հասանելիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ նրանց աճի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ մենք ձեռնարկատերերի համար ստեղծում ենք ներդրումներ կատարելու, ընդլայնվելու և ավելի կայուն բիզնես կառուցելու իրական հնարավորություններ։ Լավ գաղափարները չպետք է թղթի վրա մնան ֆինանսավորման պակասի պատճառով»։

Երաշխիքը հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այս նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ-ի ավելի մեծ ջանքերի շրջանակներում, որոնք ուղղված են կայուն տնտեսական զարգացման խթանմանը, մրցունակության բարձրացմանը և Հայաստանում նորարարությանը աջակցելուն։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց. 

«Փոքր բիզնեսին աջակցելը նշանակում է աջակցություն աշխատատեղերի ստեղծմանը, նորարարությանը և երկարաժամկետ կայունությանը։ Ամերիաբանկի և ԵՆԲ խմբի այս գործընկերության միջոցով մենք օգնում ենք հայկական ընկերություններին, որպեսզի վերջիններս հասանելիություն ստանան առաջ շարժվելու, զարգանալու և նոր շուկաներ գտնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին։ Այսօր ստորագրված երաշխիքային համաձայնագիրը վերջերս ընդունված` ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի ներքո մեր քաղաքական և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրական օրինակ է: Ռազմավարական օրակարգը վերահաստատում է Եվրոպական միության հանձնառությունը` աջակցելու Հայաստանին հասարակության կայունությունը և տնտեսական մրցունակությունն ամրապնդելու հարցում` երկու գործոն, որոնք անբաժանելի են մասնավոր ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացներից»։

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը եզրափակեց. 

«Փոքր բիզնեսին աջակցությունը ռազմավարական ուղղություն է Ամերիաբանկի համար։ Այս համագործակցությունը մեզ թույլ է տալիս ձեռք մեկնել ավելի շատ բիզնեսների, որոնք պատրաստ են աճել, բայց ճիշտ ֆինանսական աջակցության կարիքն ունեն։ Ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք կշարունակենք օգնել ձեռնարկատերերին կյանքի կոչել իրենց ծրագրերը, խթանել իրենց գործունեությունը և, ամենակարևորը, ավելի ակտիվ ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Մեր գործընկերությունն ուղղված է ամենակարևոր ոլորտում առաջընթաց ապահովելուն»։

Ընդհանուր տեղեկատվություն    

ԵՆԲ խումբ   

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խումբը Եվրոպական միության ֆինանսավորման ճյուղն է, որը պատկանում է 27 անդամ պետություններին` հանդիսանալով աշխարհի խոշորագույն բազմակողմ զարգացման բանկերից մեկը։ 2025 թվականին ԵՆԲ խումբը ստորագրել է 100 միլիարդ եվրոյի նոր ֆինանսավորման և խորհրդատվական ծառայությունների համաձայնագրեր բարձր ազդեցության ավելի քան 870 նախագծերի համար՝ ԵՄ քաղաքականության նպատակների իրագործմանը նպաստող ութ հիմնական առաջնահերթ ուղղությունների ներքո՝ կլիմային վերաբերող գործողություններ և շրջակա միջավայր, թվայնացում և տեխնոլոգիական նորարարություն, անվտանգություն և պաշտպանություն, տարածքային համախմբվածություն, գյուղատնտեսություն և կենսատնտեսություն, սոցիալական ենթակառուցվածքներ, ամուր համաշխարհային գործընկերություններ, խնայողությունների և ներդրումների միություն։ Ի լրումն խոշոր ենթակառուցվածքների համար նախատեսված երկարաժամկետ վարկերի, ԵՆԲ խումբը ներգրավում է մասնավոր ներդրումներ բարձր ռիսկային նորարարական նախագծերի և բիզնեսների համար՝ ավելի ու ավելի կարևոր դեր խաղալով վենչուրային պարտքի, վենչուրային կապիտալի, երաշխիքների և արժեթղթերի եվրոպական շուկաներում։ 

Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ) ԵՆԲ խմբի դուստր ձեռնարկությունն է, որը մասնագիտանում է երաշխիքների և կապիտալի տրամադրման մեջ՝ Եվրոպայում փոքր և միջին ձեռնարկությունների ու ստարտափների համար ֆինանսավորման հասանելիությունը բարձրացնելու համար։ Հանդես գալով որպես «խարիսխային» ներդրող՝ ԵՆՀ-ն մոբիլիզացնում է մասնավոր ներդրումները գործընկեր բանկերի և ներդրումային ֆոնդերի իր լայն ցանցի միջոցով և զարգացնում վենչուրային կապիտալի ֆոնդերի էկոհամակարգը՝ եվրոպացի նորարար ձեռնարկատերերին աջակցելու համար։ 

2023 թվականին ԵՆՀ-ն վեց անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա և Նիդերլանդներ) հետ համատեղ մեկնարկեց «Եվրոպական տեխնոլոգիական չեմպիոնների նախաձեռնությունը» (European Tech Champions Initiative), որը նորարարական ստարտափների ընդլայնման համար նախատեսված հիմնադրամների հիմնադրամ  է։ Մինչ օրս այդ նախաձեռնությունն արդեն հնարավոր է դարձրել եվրոպական վենչուրային կապիտալի 14 մեգահիմնադրամի ստեղծումը և 43 ընկերության ընդլայնումը, ներառյալ 11 «միաեղջյուր» ընկերություն (ավելի քան 1 միլիարդ եվրո կապիտալով)։ 

ԵՆԲ խմբի ներկայացուցիչների և գլխամասային գրասենյակի լուսանկարները, լոգոտիպի ֆայլերը և լրատվամիջոցների համար նախատեսված լրացուցիչ տեսանյութերը հասանելի են այստեղ։  

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»
Ամենադիտված