Եվրախորհրդարանի պատգամավորը Բակո Սահակյանի հետ քննարկել է Եվրոպա-Արցախ կապերը
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային։
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, արծարծվել են Եվրոպա-Արցախ կապերին եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վերջին օրերին մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Յարոմիր Շտետինայի սկզբունքային դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով որպես մարդասիրության եւ անաչառության վառ դրսեւորում։